«Ազգի մշակույթն ապրում է իր ժողովրդի սրտում և հոգում»,- Մահաթմա Գանդի։
Հայկական թատրոնը, հունական և հռոմեական թատրոնների հետ միասին, համարվում է աշխարհի ամենահներից մեկը։ Առաջին պատմականորեն հայտնի հայկական թատրոնը բացվել է մ․ թ․ ա․ 69 թվականին՝ Տիգրանակերտ քաղաքում ՝ Տիգրան Մեծի իշխանության օրոք: Տիգրան Մեծի որդին ՝ Արտավազդ II-ը, ով համարվում է առաջին հայ դրամատուրգը, կառուցել է երկրորդ հայտնի թատրոնը և այնտեղ ներկայացումներ բեմադրել:
Հին թատրոնում տարածված էր նաև մնջախաղը: Մեզ է հասել այս ժանրի ամենահայտնի դերասանուհի Նազենիկի անունը (2-րդ դար):
12-15-րդ դարերում Կիլիկիայի Թագավորության հայկական թատրոնը հայ մշակույթի կարևոր կենտրոններից մեկն էր:
Հայ թատրոնը՝ պատերազմներով և արշավանքներով լի Հայոց պատմության ընթացքում, ունեցել է իր վերելքի և անկման շրջանները: Այնուամենայնիվ, այն գոյատևել և զարգացել է:
Հայկական թատրոնի նոր ժամանակաշրջանը սկսվում է 17-18-րդ դարերում։ Այս ընթացքում հայ թատրոնը գործում էր հայկական գաղթօջախներում՝ աշխարհի տարբեր մասերում։
Երևանի թատրոնները
Այժմ Երևանում կա 17 գործող թատրոն․
- Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
- Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
- Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
- Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
- Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն
- Հ. Մալյանի անվան կինոդերասանների թատրոն-ստուդիա
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն
- Կամերային թատրոն
- Խամաճիկների պետական թատրոն
- Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
- Երիտասարդական փորձարարական թատրոն
- Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն
- Պետական կամերային երաժշտական թատրոն
- «Էդգար Էլբակյան» թատրոն
- Երևանի մնջախաղի պետական թատրոն
- Փոքր թատրոն
- «Մետրո» թատրոն
Այլ երկրների հայկական թատրոնները
Հայ թատրոնն ունի իր հանրաճանաչ մասնաճյուղերը Սփյուռքում: Դրանցից ամենահայտնիներն են Լիբանանի «Փափազյան թատրոն»-ը, Սիրիայի «Ադամյան թատրոն»-ը, Լոս Անջելեսի «Մհեր Մկրտչյան» և «Վարդան Աճեմյան» թատրոնները և Նյու Յորքի «Համազգային թատրոն»-ը: