Ամսաթիվը կթարմացվի շուտով
«Արցախ էյրֆեսթ» ամենամյա օդային փառատոնը տեղի է ունենում Ստեփանակերտի օդանավակայանում և ուղեկցվում է օդային շոու ծրագրով:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն զբոսաշրջային թռիչքներ կատարել երկտեղանի ինքնաթիռով (20,000դր/10րոպե), պարապլանով (20,000դր/10րոպե) և օդապարիկով (7000դր/5րոպե): Անհրաժեշտ է նախապես գրանցվել և տոմս ձեռք բերել։ Տոմսերը սահմանափակ են։
Փառատոնն ուղեկցվում է հայտնի ռոք խմբերի համերգներով և DJ-ների երաժշտությամբ։