Թումանյան

Tumanyan

Թումանյանը գտնվում է Լոռու մարզում, մայրաքաղաք Երևանից 149 կմ, իսկ մարզկենտրոն Վանաձորից 38 կմ դեպի հյուսիս: Քաղաքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափի սարահարթում՝ ծովի մակարդակից 810 մ բարձրության վրա: Այն ունի մերձարևադարձային կլիմա՝ տաք ամառներով և մեղմ ձմեռներով:

Թումանյանի պատմությունը

Քաղաքը նախկինում կոչվել է Ձաղիձոր և վերանվանվել է 1951թվականին՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով: Մեծ բանաստեղծի արձանը տեղադրված է քաղաքում:

Թումանյանի տեսարժան վայրերը

Թումանյանի ամենահայտնի տեսարժան վայրը Քոբայրի վանքն է: Վանքը կառուցվել է 1171 թվականին Կյուրիկյան իշխանների կողմից՝ խոր կիրճի եզրին: 13-րդ դարում վանքը ձեռք է բերվել Զաքարյանների դինաստիայի կողմից: Եկեղեցու տարածքում են գտնվում Զաքարյանների տոհմի որոշ ներկայացուցիչների գերեզմաններ:

Համալիրի կենտրոնում զանգակատունն է, որը կառուցվել է 1279 թվականին: Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ վանքի շինարարության մեջ օգտագործել է նաև ժայռը։ Այն շատ հաճախ ծառայել է որպես շինության հատակ, պատ կամ նախաբակ։

Վանքի գլխավոր եկեղեցու ավերակների պատերին Քրիստոսի, տասներկու առաքյալների և քրիստոնության թեմայով այլ որմնանկարներ են: Որմնանկարներն արված են քաղկեդոնական եկեղեցուն հատուկ ոճով: Վանքի տարածքում հայտնաբերվել են 9-րդ, 13-րդ և 14-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր: 

Թումանյանի տարածքում է գտնվում նաև XIV դարի Ավանաքար ամրոցի ավերակները, որտեղ հայտնաբերված հնագիտական գտածոները պահվում են Թումանյան քաղաքի թանգարանում:

Պատմամշակութային հուշարձաններից զատ, Թումանյան քաղաքը նախ և առաջ տպավորում է իր գեղատեսիլ բնությամբ: Անտառածածկ սարերը, զառիթափ ժայռերը և կիրճերը պարզապես աննկարագրելի են։


Sights

Օձունի եկեղեցին

Օձունի եկեղեցին  գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, որը գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղի կենտրոնում: Այն վաղ միջնադարյան եզակի շինություններից է, որն ամբողջությամբ պահպանել է իր արտաքին տեսքը: Եկեղեցու արտաքին և ներքին պատերին փորագրված են տարբեր ժամանակաշրջանների բազմաթիվ հայերեն արձանագրություններ։ 

Read More