Զիփլայնը ժամանակին փոխադրամիջոց էր, այժմ այն վերածվել է էքստիմի։ Բավարար տեղեկություններ այն մասին, թե որտեղ է այն կառուցվել կամ ով է առաջինը կառուցել, չկան: Հին ժամանակներում զիփլայն կոչվածը ծառայում էր որպես կամուրջ գետերի կամ լեռների միջև՝ պարագաներ տեղափոխելու համար:
Բարեբախտաբար, դարերի ընթացքում մարդիկ սկսեցին ավելի լավ գաղափարներ մտածել և կամուրջներ կառուցել։ Բայց գտնվեցին մարդիկ, ովքեր չցանկացան այս հետաքրքիր միտքը մոռանալ և որոշեցին այն վերածել զվարճանքի։ Եվ հիմա այն համարվում է ակտիվ հանգիստն անցկացնելու և ադրենալինով լի պահեր ստանալու լավագույն միջոցներից մեկը:
Երևան զիփլայն
Հայաստանը, լինելով աշխարհի ամենահին երկրներից մեկը, զարգանում է աշխարհի նոր չափանիշների համաձայն: Միգուցե զարմանաք, եթե իմանաք, որ տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը հենց Հայաստանում է: Այն գտնվում է մայրաքաղաք Երևանում՝ Փափազյան 114/1 հասցեում։ Ամենաերկար գիծը 870 մետր է, և այն անցնում է կամրջի տակով։ Նման հաճույքն արժե 14․000 դրամ։
Զիփլայն Ծաղկաձորում
Ծաղկաձորի զիփլայնը գտնվում է Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան թռիչքը նման գեղեցիկ բնություն ունեցող վայրում։ Ձմեռային թռիչքը նույնպես հրաշալի է, իհարկե, եթե ցրտից չեք վախենում։ Ծաղկաձորում զիփլայնով թռիչքի արժեքը 10․000 դրամ է։
Յելլ էքստրիմ պարկ
Յելլ էքստրիմ պարկը Հայաստանում էքստեմալ զվարճանքի առաջին կենտրոնն է և գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։
Ենոքավանի զիփլայնն ունի 5 տարբեր երկարություն ՝ 135 մ, 268 մ, 200 մ, 375 մ և 750 մ: Բարձրությունը գետնից մոտավորապես 200-300 մ է: Փորձելուց առաջ հրահանգիչները ձեզ ծանոթացնում են անվտանգության կանոններին և նախապատրաստում են թռիչքի: Սա հատուկ դասընթաց է, որը տևում է մոտ 15 րոպե։ Մի գծից մյուսը հասնելու համար պետք է քայլել 5-20 րոպե:
Այս ամբողջ զվարճանքի միջին տևողությունը 1,5 ժամ է: Անմոռանալի հիշողությունները ողջ կյանքի ընթացքում ապահոված են: Ի դեպ, լինել պրոֆեսիանալ բնավ պարտադիր չէ։ Մասնագետները տեղում ամեն ինչ կբացատրեն և կոգևորեն Ձեզ կատարել այդ խելահեղ քայլը։ Գներն այստեղ հետևյալն են.
Աշխատանքային օրեր `11.000 դրամ մեկ անձի համար
Հանգստյան և տոն օրեր. 15,000 դրամ մեկ անձի համար
Խումբ (4 և ավելի մարդ) `13.000 դրամ մեկ անձի համար
Բայց զիփլայնը միակ զվարճանքը չէ Յել էքստրիմում։ Այստեղ կա փորձությունների այգի, մի վայր, որտեղ հաղթահարվում են սպորտային տարբեր վարժություններ։ Ոչ բարձրանալու տեխնիկան, ոչ էլ ֆիզիկական հատուկ փորձը անհրաժեշտ չեն:
Այստեղ կարող եք վայելել նաև ժայռամագլցում, փեյնթբոլ, օֆրոուդ տուրեր և այլն։
Հո չե՞ք վախենում։ Ապրեք։ Դե եթե դեռ չեք թռչել զիփլայնով, իսկը ժամանակն է։