"Հոյակերտ սարերը, թավշյա կանաչ բլուրները, հոսող գետերը և աննկարագրելի գեղեցիկ ջրվեժները հույզեր են, որոնք բառերով չես կարող արտահայտել» («Շատ արկածներ»): Իր լեռնային տեղանքի շնորհիվ, Հայաստանը էքստրիմի սիրահարների համար առաջարկում է լավագույն պայմանները: Զարգացման փուլում է գտնվում նաև հեծանվասպորտը:
Մի թերագնահատեք Հայաստանն իր փոքր չափերի պատճառով: Չնայած տարածքը փոքր է, այն ունի խորը ձորեր, կիրճեր ու անանցանելի լեռնանցքներ: Եթե էքստրիմի սիրահար եք, Լեռների երկիրը ձեզ համար իդեալական վայր կլինի":
Անգլիացի Թոմ Ալենը իր բլոգում գրել է իր հեծանվային ուղևորության մասին դեպի Հայաստան: Նա այնքան է սիրահարվել այս երկրին, որ սկսել է այն համարել իր երկրորդ հայրենիքը: Թոմն իր հոդվածում նշել է 5 պատճառ, թե ինչու պետք է գնալ հեծանվային տուրի Հայաստանով: Այստեղ կան լուրջ լեռնային խոչընդոտներ, որոնք դժվարացնում են ճանապարհդ։ Նա պատմել է պատմություն մի զույգի մասին:
Երբ Թոմը Երևանում էր, նա այստեղ է հրավիրել ամբողջ աշխարհով հեծանիվով ճամփորդած մի զույգի։ Նրանք հեծանվով շրջել են Եվրոպայով, Հարավային Ամերիկայով և Ասիայով, այնուհետև եկել Հայաստան:
Մի օր Թոմը նրանցից զանգ է ստացել և լսել, որ նրանք ավտոբուսի կարիք ունեն ու այլև չեն կարողանում վարել։
Դժբախտաբար, այդ օրը նրանց հեծանվային շրջագայության եզրափակիչ օրն էր (հաղթեց հոգնածությունը): Ինչպես ասաց Թոմը, «Փոքր Հայաստանը կատարել է իր գործը»: Երկիրը կարող է թվալ փոքր, բայց այն ունի դժվարություններ և շատ անակնկալներ:
Հեծանվային շրջագայություններ Հայաստանով
Հեծանվավազքով զբաղվելու էքստեմալ վայր է Լեռնային Ղարաբաղը: Բարձր լեռներ, խորը ձորեր, անտառներ:
Հեծանվային լավագույն արահետներից է նաև Գեղաձոր-Արագած-Հյուսիսային լիճը(3450 մ): Գտնվում է Արագածոտնի մարզում ՝ Գեղաձոր գյուղում:
Արահետն անցնում է գեղեցիկ ալպյան մարգագետիններով: Հայաստանում հեծանիվային տուրիզմով զբաղվելու ամենալավ ժամանակն ամառն է և աշնան սկիզբը (հեծանիվ վարելը անձրևոտ օրերին հուսալի չէ):
Եվս մեկ հիանալի վայր է Գեղամա լեռները: Այստեղ է գտնվում Հայաստանի երրորդ ամենաբարձր լեռը (3200 մ): Լեռները շատ գեղեցիկ են `փոքր լեռնային լճերի և պայծառ ծաղկող մարգագետինների շնորհիվ:
Լեռնային հեծանվավազքի հնարավորություն է տալիս նաև Յելլ էքստրիմ պարկը, որը գտնվում է Ենոքավանում։
Հեծանվով զբոսանքի դուրս գալու համար կան բոլոր անհրաժեշտ պարագաները։
Հեծանիվի վարձակալությունն արժե 2500 դրամ (2 ժամ) և 7000 դրամ (12 ժամ):
Հեծանվային տուրիզմը կարող է դառնալ լեռնային ու գեղեցիկ Հայաստանը բացահայտելու ևս մեկ միջոց: