Յելլ Էքսթրիմ Պարկ

Յելլ Էքսթրիմ Պարկ

Թարմացված է Հունիս 12, 2026

Յելլ Էքստրիմ Պարկը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Սա ամենահայտնի գյուղն է էքստրիմի սիրահարների շրջանում, ովքեր ցանկանում են զվարճանալ ընկերների կամ ընտանիքի անդամների հետ: Այստեղ պարտադիր չէ, որ Դուք պրոֆեսիոնալ մարզիկ լինեք, Դուք կարող եք վայելել Յելլի արկածներն ու ադրենալինի պաշար հավաքել առանց հատուկ հմտությունների։ Էքստրիմ Պարկի թիմը կօգնի Ձեզ իրականացնել Ձեր երազանքները:

Ձեզնից պահանջվում է միայն հասնել Պարկ և վայելել ամեն պահը: Առաջին հերթին Յելլ Էքստրիմ Պարկը հայտնի է զիփլայնով, որտեղ 2015թ․-ի հուլիսին կայացել է առաջին թռիչքը։  2016-ի ապրիլին բացվեց փորձությունների այգին, մի վայր, որտեղ Դուք կարող եք զբաղվել ամենատարբեր սպորտային մարզաձևերով, ինչպիսիք են ժայռամագլցումը, խոչընդոտների հաղթահարումը և զիփլայնը: Ոչ ժայռամագլցման, և ոչ էլ ֆիզիկական պատրաստության փորձը անհրաժեշտ չէ։

Փեյնթբոլ

Վերջերս զբոսայգում ավելացան երկու նոր փորձություն՝ փեյնթբոլ և արտաճանապարհային տուրեր։ Դուք ինքներդ կարող եք փորձել փեյնթբոլը, քանի որ այս հսկայական տարածքը թույլ է տալիս Ձեզ վայելել խաղը Ձեր ընկերների հետ։ Տավշո լեռներն ու անտառները հրաշալի պայմաններ են ստեղծում այս խաղի համար։

Ինչպես գիտեք, փեյնթբոլը ժամանակակից, արագ տեմպով, ադրենալինով լի սպորտաձև է, որը պահանջում է միայն արագություն, արագաշարժություն, ուժ և որոշակի ֆիզիկական հմտություններ: Խաղի ընթացքում Ձեզ պետք կգա մարտավարական մտածողությունը։

Արտաճանապարհային տուրեր

Սակայն, եթե արագության սիրահար եք, կարող եք միանալ արտաճանապարհային (off-road) շրջագայություններին: Սա մի գործունեություն է, որի ընթացքում օֆֆ-րոադ մեքենայով տուրեր են կազմակերպվում երթևեկելի գոտուց դուրս՝ արտաճանապարհային տարածքներում, ինչպիսիք են լեռները։ Նման տուրերը վտանգավոր են թվում, քանի որ պահանջում են հաղթահարել մանրախիճ ճանապարհային ծածկույթներ, սալաքարեր և գրանիտե սալիկներ։

Զիփլայն

Ինչպես արդեն նշեցինք, Յելլ Էքստրիմ Պարկի ամենասիրված փորձությունը զիփլայնն է։ Այն նախագծված է այնպես, որ ադրենալինի սիրահարները ծանրության ուժի ազդեցության տակ մալուխով իջնում են մի կետից մյուսը։ Յելլի զիփլայնն ունի 5 տարբեր գիծ՝ 135 մ, 268 մ, 200 մ, 375մ և 750 մ երկարությամբ: Բարձրությունը կազմում է մոտ 200-300 մ: Միջինում ուղևորությունը տևում է 1,5 ժամ՝ 15 րոպե հատուկ անվտանգության տեխնիկայի կանոնների պատրաստման համար, 30 վայրկյանից մինչև 2 րոպե յուրաքանչյուր զիփլայնի համար՝ կախված մարդու քաշից և 5-20 րոպե քայլ յուրաքանչյուր թռիչքից հետո՝ մեկ գծից մյուսը հասնելու համար:

Ձիարշավային տուրեր

Էքստրիմ Պարկի հաջորդ արկածը ձիարշավային տուրերն են մոտակա դաշտերում և անտառներում։ Տուրերի տևողությունը կարող է տատանվել 20 րոպեից մինչև 7 օր։

Այնպես որ, այստեղ Դուք ձանձրանալու ժամանակ չեք ունենա  

Armenia Discovery
Ստեղծված է Օգոստոս 15, 2017 / Թարմացված է Հունիս 12, 2026

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ
Հունիս 18, 2026 Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ

Հռոմը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հոսում են այս հնագույն քաղաք՝ տեսնելու նրա տեսարժան վայրերը և վայելելու նրա մշակույթը։ Եթե մոտ ժամանակներս պլանավորում եք այցելել Հռոմ, կան մի քանի բաներ, որոնք...

Շարունակել
Ինչպես պլանավորել ձեր առաջին ուղևորությունը Մեծ Բրիտանիայից դեպի Հայաստան
Հունիս 18, 2026 Ինչպես պլանավորել ձեր առաջին ուղևորությունը Մեծ Բրիտանիայից դեպի Հայաստան

Հայաստանը չափազանց թերագնահատված հանգստավայր է։ Այստեղ շատ բան կա տեսնելու և անելու՝ լինի Սևան լճի շուրջը գտնվող վանքերի խիստ գեղեցկությունը, թե յոթերորդ դարի ավերված Ամբերդ ամրոցը։ Հայաստանը դարերի պատմությամբ լեցուն երկիր է։ Եթե պլանավորում եք այցելել...

Շարունակել
Ինչպես պլանավորել ձեր ուղևորությունը Նյու Յորքից դեպի Հայաստան
Հունիս 18, 2026 Ինչպես պլանավորել ձեր ուղևորությունը Նյու Յորքից դեպի Հայաստան

Հայաստանը, հավանաբար, առաջին հերթին մտքովդ չի անցնում, երբ պլանավորում ես հաջորդ արձակուրդդ, սակայն այս անհավանական երկիրը դառնում է ավելի գրավիչ միջազգային զբոսաշրջիկների համար։ Երկիրը ունի հետաքրքիր մշակութային ժառանգություն և բնության գեղեցկություն, որը երևում է ամեն քայլափոխի։...

Շարունակել
Պլանավորել ուղևորություն