Արտաճանապարհային տուրեր

Արտաճանապարհային տուրեր

September 12, 2017

Շատերը կարծում են, որ Հայաստանում, որը նաև հայտնի է որպես Նոյի երկիր, ոչ մի նոր և հետաքրքիր բան չկա, բացառությամբ բազմաթիվ պատմական հուշարձանների ու վայրերի:

Stop Azerbaijani Aggression

Միայն այցն այս հրաշք երկիր հնարավորություն կտա ծանոթանալ նրան բառի լայն իմաստով: Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից է, բայց երիտասարդ է հոգով ու արտաքնապես: Այսօր այս երկիրն առաջարկում է նոր հնարավորություններ էքստրիմի և ադրենալինի սիրահարների համար։ Եթե ​​դուք արդեն տեսել եք հնագույն վանքերն ու պատմական այլ հուշարձանները, ապա վստահ եղեք, որ դա դեռ ամենը չէ, ինչ կարելի է անել Հայաստանում:

Արտաճանապարհային կամ ջիպ տուրերը Հայաստանում, անշուշտ, դուր կգան ակտիվ հանգստի սիրահարներին:

Նոյի երկիրը լեռնային է, որն իդեալական պայմաններ է ստեղծում ջիփինգ տուրերի համար: Վերջերս նման տուրերը շատ տարածված են դարձել էքստրիմի սիրահարների շրջանում: Հայաստանի հիանալի լանդշաֆտը, խորը ձորերի եզրերի երկայնքով լեռնային ճանապարհները աննկարագրելի զգացողություններ են պարգևում։

Ցանանկության դեպքում դուք կարող եք ինքներդ վարել մեքենան (հրահանգիչի ղեկավարությամբ): Դա ավելացնում է ադրենալինի չափաբաժինը։

Երբ ասում ենք ջիպ տուր, շատերը միանգամից անապատ են պատկերացնում, բայց հավատացեք, որ Հայաստանի ճանապարհներն ու լեռներն ավելի իդեալական են այս տեսակ հանգստի համար։

Հայաստանում ջիփինգ տուրի իդեալական վայր է նաև Արագածը։ Իհարկե, սա այն դեպքն է, երբ բառերն անզոր են որևէ բան նկարագրելու։ Այնպես որ մի օր անպայման փորձեք, իսկ մենք Ձեզ կօգնենք ավելի վառ դարձնելու այդ օրը։
 

Ձեզ կհետաքրքրի նաև