Վարդան Մամիկոնյան - Ավարայրի ճակատամարտի հերոսը

Վարդան Մամիկոնյան - Ավարայրի ճակատամարտի հերոսը

August 25, 2020

Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451թթ-ի ազատագրական պատերազմի առաջնորդը: Հանրահայտ Ավարայրի ճակատամարտում նա էր հայոց զորքերի հրամանատարը, որին հայոց եկեղեցին հետագայում դասել է իր սրբերի շարքում։ Վարդան Մամիկոնյանը համարվում է բոլոր ժամանակների մեծագույն հայերից մեկը։

Վարդան Մամիկոնյանի կյանքը

Վարդան Մամիկոնյանը ծնվել է 387 թվականին Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում: Նա սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին էր: 422 թվականին Վարդան Մամիկոնյանը ճանաչվել է Հայոց զորքերի սպարապետ։ 

Վարդան Մամիկոնյան

Շատ տպավորիչ է նաև Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Շուշանիկի պատմությունը, որի ամուսինը քաղաքական նկատառումներով հրաժարվում է քրիստոնեությունից և ընդունում զրադաշտականություն։ Նա փորձում է Շուշանիկին ևս համոզել փոխել հավատքը, սակայն կինը մնում է անկոտրում՝ չնայած բոլոր տառապանքներին, որ ստիպված էր կրել չենթարկվելու պատճառով։ Շուրջ 6 տարի տանջանքներ կրելուց և պայքարելուց հետո՝ Շուշանիկը մահանում է։ Ինչպես և հայրը, Շուշանիկը նույնպես դասվել է սրբերի շարքում։ Նրա հիշատակության օրը նշվում է Հայ և Վրաց եկեղեցիների կողմից հոկտեմբերի 17-ին։ 

Համաձայն ավանդության՝ Բագարան գյուղի մոտ գտնվող Սբ․ Շուշանիկ եկեղեցին կառուցվել է Վարդան Մամիկոնյանի դրսեր անունով։

Ավարայրի ճակատամարտը (Վարդանանց պատերազմ)

449 թվականին Պարսկաստանի Հազկերտ Բ արքան հայերին կոչ արեց հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել կրակապաշտություն։ Սակայն հայերը, լինելով առաջին քրիստոնյա ազգը, որն ընդունել էր քրիստոնեությունը որպես պետական կրոն, չէին կարող դավաճանել իրենց հավատը և միաձուլվել պարսիկներին:

451 թվականին հայ նախարարները՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, ապստամբություն են սկսում Պարսկաստանի դեմ, որի կազմում Արևելյան Հայաստանը ինքնավար կարգավիճակ ուներ։

Պատերազմը տեղի ունեցավ մայիսի 26-ին Ավարայր կոչվող դաշտում՝ Թղմուտ գետի աջ ափին: Պարսիկները ոչ միայն գերակշռում էին քանակով, նրանք նաև շատ ավելի լավ էին զինված․ նույնիսկ փղեր էին բերել մարտի դաշտ։  

Վարդանանց պատերազմը

Հայերը կռվում էին «հանուն հավատքի և հայրենյաց» և հաղթանակ տարան այս անհավասար մարտում։ Կատաղի ճակատամարտը տևեց մի ամբողջ օր։ Պարսկական զորքը նահանջեց, սակայն զոհվեց հայոց մեծ սպարապետ Վարդան Մամիկոնյանը։

Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց։ Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքը ստիպված եղավ հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ և հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։ 

Ավարայրի ճակատամարտում նահատակված հայ մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքում: Նրանք կոչվում են «Սուրբ Վարդանանք»:

Սուրբ Վարդան

Ինչպես արդեն ասվեց, մահից հետո Վարդան Մամիկոնյանը դասվել է հայոց եկեղեցու սրբերի շարքում։ Հայաստանի հանրապետությունում շնորհվում է նաև «Սուրբ Վարդան Մամիկոնյանի» շքանշան՝ հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար։

Վարդան Մամիկոնյանի ժառանգությունը

5-րդ դարի հայ պատմիչ Եղիշեն՝ լինելով նկարագրվող իրադարձությունների ժամանակակիցը, գրել է Վարդանանց պատերազմի պատմությանը նվիրված աշխատություն։ Հետագայում, այդ աշխատության հիմքի վրա, Դերենիկ Դեմիրճյանը գրել է հայտնի «Վարդանանք» պատմավեպը։

Ավարայրի ճակատամարտը

2002-2014 թթ իրականացվեց հոլիվուդյան մի նախագիծ, որը պատմում է Ավարայրի ճակատամարտի մասին։ Նախագծի հեղինակը հայազգի Ռոջեր Կուպելյանն է։ Ֆիլմը կոչվում է «Բյուզանդիայի արևելք. պատերազմ, աստվածներ ու սուրբ նահատակներ»։ Այստեղ նկարագրվում են 4-րդ և 5-րդ դարերի Հայաստանը՝ սկսած քրիստոնեության ընդունումից։ Կինոնկարի հիմնական թեման Վարդանանց պատերազմն է։

Վարդան Մամիկոնյանի արձանը

Այսօր քաջարի հայ սպարապետ Վարդան Մամիկոնյանի արձանը կանգնեցված է մայրաքաղաք Երևանում և Գյումրի քաղաքում: Երևանում արձանը գտնվում է Վերնիսաժի մերձակայքում (այսպես է կոչվում քաղաքի սրտում գործող բացօթյա շուկան): Արձանը տեղադրվել է այստեղ 1985 թվականին: Ճարտարապետը Ս. Կյուրկչյան է, քանդակագործը` Յ. Քոչարը:

Վարդան Մամիկոնյանի արձանը Գյումրիում

Հուշարձանը տեղակայված է շրջանաձև այգում՝ Երևանի ամենահայտնի զբոսայգիներից մեկում: Այն գտնվում է Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցուց ոչ հեռու:

Վարդան անձնանունը շատ տարծված տղայի անումն է հայերի մոտ։ Շատերն են իրենց զավակներին անվանում Վարդան՝ ի պատիվ մեծ սպարապետի։ Անունը նույնիսկ ունի իր իգական տարբերակը՝ Վարդանուշ։ Եվ, իրարկե, բավականին հաճախ է հանդիպում Վարդանյան ազգանունը։ 

Սպարապետի կերպարը այսօր էլ ոջեշնչում է հային և հպարտության զգացում պարգևում։ Վարդան Մամիկոնյանը հայի համար դարձել է քաջության, անձնուրացության, նվիրվածության ու ազնվության չափանիշ։

Armenia Discovery

blog_page.author_by

blog_page.suggested_heading

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
March 16, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

public.continue_reading
Հայոց թագուհիներ
April 15, 2021 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

public.continue_reading
Աշխարհի ամենահարուստ հայերը
December 21, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

public.continue_reading