Էմմա Մարաշլեանը ծնվել է Երևանում, սակայն 90-ականներին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա։ Նրա ավանդական ընտանիքը պահպանել է հայկական ազգային սովորույթներն ու ավանդույթները՝ նույնիսկ գտնվելով հայրենիքից հեռու։ Էմման ավարտել է ռուսական դպրոցը, ապա Մոսկվայի բժշկական ակադեմիան և ստացել դեղագործի մասնագիտական որակավորում: Բարեբախտաբար, ամուսնանալուց հետո Էմմայի ամուսինը Հայաստանում աշխատելու հրավեր է ստացել և նրանք միասին վերադարձել են հայրենիք։
Երևանում նա փորձել է գտնել իր տեղը, աշխատանքը, նպատակը։ Հենց այդ ժամանակ Էմման որոշեց սկսել իր սեփական գործը՝ աշխատանքի վերածելով հոբբին՝ լուսանկարելը։ 2013 թվականին նա ստեղծեց իր սեփական Մարշալեան ֆոտո ատելիե ստուդիան։
Մարաշլեան ստուդիան Հայաստանում առաջին ֆոտոստուդիան էր, որն առաջարկում է ֆոտոսեսիաներ ավանդական հայկական տարազներով՝ իրենց բոլոր տարրերով և զարդերով: Նրանք առաջարկում են անհատական, ընտանեկան և խմբակային ֆոտոսեսիաներ։ Բացի այդ, մինչ Դուք կպատրաստվեք լուսանկարվելու, լուսանկարիչը պատմում է տարազի, նրա ծագման և նշանակության մասին։
Գտնվելով ստուդիայում՝ Դուք կզգաք ինչպես 19-րդ կամ 20-րդ դարերում։ Այստեղ Դուք կտեսնեք հայ տղամարդկանց և կանանց ավանդական տարազները, ինչպես նաև կծանոթանաք դրանց աքսեսուարներին, թաշկինակներին և տարազների այլ զարդարանքներին: Այստեղ կտեսնեք պատմական Հայաստանի տարբեր քաղաքներից ու տարածաշրջաններից բերված ազգային կոստյումներ։ Հայկական իրական մշակույթը ցուցադրելու նպատակով ստուդիան օգտագործում է Թուֆենկյանի հայտնի գորգերը, որոնք զարդարում են լուսանկարները։
Հետաքրքիր է, բայց շատ օտարերկրացիներ այցելում են Մարաշլեան ստուդիա։ Նրանց համար սա հիանալի հնարավորություն է՝ տեղեկանալու հայկական տարազների մասին։ Այս հրաշալի ստուդիայի շնորհիվ մեծանում է ոչ միայն զբոսաշրջիկների այլ նաև տեղացիների հետաքրքրությունը հայկական ազգային արժեքների նկատմամբ։ Շատ հայեր նույնպես այստեղ են գալիս՝ հայկական ավանդական տարազներով լուսանկարվելու։