Հայկական եկեղեցիների ճարտարապետությունը

place

Հայկական լեռնաշխարհը հարուստ է քարերով, այդ պատճառով հայկական ճարտարապետության յուրահատկությունն է համարվում հայկական քարերի բազմազանությունը, հատկապես՝ տուֆը, ինչպես նաև յուրահատուկ է իր բազառիկ բազմազանությամբ, գեղարվեստական և մեխանիկական առանձնահատկություններով։ Ճարտարապետությունը Հայաստանում սկիզբ է առնում Քարե դարից։ Հուշարձանային ճարտարապետությունը Հայաստանում սկսել է զարգանալ ք․ա․ երկրորդ հազարամյակի առաջին կեսից։ Արդեն առաջինից երրորդ հազարամյակներում հայերը կառուցում էին բնակելի, պաշտպանողական և կիկլոպյան կառույցներ։

Հայկական եկեղեցիների պատմությունը

Քրիստոնեության ընդունումը նոր էջ բացեց հայկական ճարտարապետության պատմության մեջ։ Հայերը սկսեցին շատ եկեղեցիներ կառուցել Հայաստանի ողջ տարածքում։ Պատմաբանների պնդմամբ, Գրիգոր Լուսավորիչը քանդեց բոլոր հեթանոսական տաճարները և դրանց հիմքի վրա կառուցեց քրիստոնեական եկեղեցիներ։ Արդյունքում, այդ դարերի եկեղեցիները հիմնականում միախորան են։ 4-րդ դարի վերջին, եկեղեցիներում՝ զոհասեղանի կողքին կառուցվեցին սենյակներ։ Սենյակներոը կառուցվեցին Սահակ Պարթևի նոր կանոններից հետո, ով կարգադրեց, որ քահանաները ամռանը պետք է ապրեն եկեղեցիներում, իսկ արդեն 6-րդ դարում հայկական ճարտարապետության մեջ կառուցվեցին գմբեթային եկեղեցիներ և կառույցներ։ Ամենահին գմբեթային եկեղեցիներից մեկը Էջմիածինն է (301-303)։ Ավելի ուշ հայ ճարտարապետները կառուցեցին գմբեթային եկեղեցիների նոր տեսակներ՝ գմբեթային դահլիճով։

Միջնադարյան շրջանում արդեն հայտնվեցին եռագմբեթ Բազիլիկյան կառույցներ ( Երերույկ): Երերույկի տաճարը ուներ 6 սյուներ և հեռվից նայող մարդկանց թվում էր, թե տաճարը երերում է։ Տաճարի դիմաց կա դարբաս և այլ կառույցներ․ նույնիսկ թաքնված սենյակներ։ Հայկական Ճարտարապետության ամենամեծ նվաճումը Զվարթնոցի տաճարն է (7-րդ դար): Այն ուներ յուրահատուկ կառուցվածք և համարվում էր հայկական ճարտարապետության հրաշքը։ Տաճարն օվալաձև էր և խաչագմբեթ։

 Արդեն 9-ից 14-րդ դարերում հայերը սկսեցին կառուցել Մատենադարաններ, դպրոցներ, կացարաններ, եկեղեցական համալիրներ, ներքնաբակեր։ Հայաստանում ամենահայտնի եկեղեցիներից մեկը Տաթևի վանքն է, որը կառուցվել է 9-րդ դարում։

Հայկական ճարտարապետական հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդը, Հաղպատը, Սանահինը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի Աշխարհի Ժառանգության ցանկում։