Երևան

Yerevan

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից ի վեր: Այն հանդիսանում է երկրի վարչական, մշակութային, տնտեսական և արդյունաբերական կենտրոնը: Քաղաքը համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը: Ըստ պատմական տվյալների, Երևանը 29 տարով մեծ է Հռոմից:

Այն հիմնադրվել է Արգիշտի 1-ին թագավորի կողմից մ․թ․ա․ 782 թվականին և անվանվել Էրեբունի: Այժմ հին բերդաքաղաքի ավերակների վրա Էրեբունու թանգարանն է: Ըստ լեգենդի՝ Նոյյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա և առաջին ցամաքած հողը, որ Նոյը նկատել է, եղել է Երևանի տարածքը: Նա բացականչել է. «Երևաց», և այդ օրվանից վայրը կոչվել է Երևան: Այնուամենայնիվ, իրականում Երևան քաղաքի անվանումը գալիս է Ուրարտական ժամանակաշրջանից և ծագել է «Էրեբունի» անունից։

Երևանի տեսարժան վայրերը

Երևանը Հայաստանի մշակութային կենտրոնն է։ Այստեղ կան բազմաթիվ թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ և գրադարաններ։ Դրանցից ամենանշանավորներն են Մատենադարանը, Հայոց Եղեռնի հուշահամալիր Ծիծեռնակաբերդը, Գաֆեսճեանի արվեստի կենտրոնը, Հայաստանի ազգային պատկերասրահը և Պատմության թանգարանը։ Վերջին երկուսը զբազեցնում են Երևանի հրապարակի հոյակերտ գլխավոր շենքը։ Հայտնի “երգող” շատրվանները գտնվում են այս շենքի դիմաց և մեծ շուք են հաղորդում ինչպես շենքին, այնպես էլ ամբողջ հրապարակին։ 

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը, հայտնի նաև որպես Մատենադարան, հնագույն ձեռագրերի պահոց է, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի ամենախոշոր հավաքածուներից մեկn աշխարհում։

Այն հիմնադրվել է Երևանում 1959 թվականին: Այստեղ պահպանվում են ավելի քան 17000 ձեռագրեր, 450 հազար փաստաթուղթ և 3000 հնագույն գիրք: Ամենահին ձեռագիրը Վեհամոր Ավետարանն է, որը պահպանվում է VIII դարից ի վեր: Այստեղ դուք կտեսնեք հայկական ամենամեծ՝ «Մշո ճառընտիր» գիրքը (28 կգ) և ամենափոքրը, որ կշռում է 190 գր:

Ծիծեռնակաբերդ

Աշխարհի հայերի համար մեծ նշանակութուն ունի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ծիծեռնակաբերդ

Հուշահամալիրը կառուցվել է Երևանում 1967 թվականին: Այն ներառում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ բացված 1995 թվականին։

Երևանի եկեղեցիները

Երևանում շատ են եկեղեցիները։ Քաղաքի յուրաքանչյուր շրջան ունի իր եկեղեցին: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին Հայաստանի ամենամեծ առաքելական եկեղեցին է: Այն գտնվում է Երևանի կենտրոնական մասում: Կառուցվել է հայտնի ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով:

Երևանի ամենահին եկեղեցիներից մեկը Զորավար Սուրբ Աստվածածինն է: Գտնվում է քաղաքի ամենահին՝ նախկինում Շահար կոչվող թաղամասում: Այստեղ են գտնվել Անանիա Առաքյալի գերեզմանն ու մատուռը: Ժամանակին մատուռը հայտնի սրբավայր էր: Եկեղեցին վերանվանվել է Զորավար, քանի որ 13-րդ դարում այստեղ էր պահվում ​​«Զորավոր Ավետարանը»: Եկեղեցին գտնվում է ժամանակակից Երևանի Կենտրոն վարչական շրջանում:

Երևանի եկեղեցիները 

Կաթողիկե Սուրբ Աստվածածինը փոքրիկ միջնադարյան եկեղեցի է Երևանի կենտրոնում: Պատերից մեկին արված փորագրությունը թվագրվում է 1264 թվականով: Կաթողիկե եկեղեցին լուրջ վնասվել է 1679 թվականի երկրաշարժից և նրա շուրջը հետագայում կաղուցվել է Սուրբ Աստվածածին անունով մի մեծ բազիլիկ, որը 1936 թվականին քանդվել է սովետական կառավարության որոշմամբ և միայն քանդման աշխատանքների ժամանակ է հայտնի դարձել բազիլիկայի պատերի մեջ թաքնված Կաթողիկե եկեղեցու գոյությունը: Քանդման ընթացքում պատի մեջ հայտնաբերված Խաչքարերը թվագրվում են 15-րդ և 17-րդ դարերով:

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1842 թվականին՝ Հրազդան գետի ձախ ափին: Ժամանակին այն հսկայական վանական համալիր էր, որը շրջապատված էր բարձր դարպասներով և ընդգրկում էր երեք եկեղեցի՝ Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ: Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, իսկ վանքը՝ կաթողիկոսական իջևանատեղ: Դժբախտաբար, 1679 թվականի երկրաշարժի ժամանակ եկեղեցիներն ավերվել են, և հետագայում վերակառուցվել է միայն Սուրբ Սարգիսը (1691-1705): Այժմ այն ​​Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական ​​թեմի նստավայրն է:

Թատրոնները

Երևանը հայտնի է նաև իր թատրոններով, կինոթատրոններով և մշակութային այլ կենտրոններով: Օպերայի և բալետի թատրոնը քաղաքի գլխավոր խորհրդանիշներից է: Գիշերը, երբ վառվում են փողոցների և շենքերի լույսերը, քաղաքը նորովի է ներկայանում իր գեղեցկությամբ: Կարելի է ժամերով շրջել Երևանի խաղաղ գիշերներում և յուրովի բացահայտել քաղաքը:

Օպերայի և բալետի թատրոնից ոչ հեռու հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի անունով կոչվող պուրակն է: Այստեղ, գրեթե ամեն օր, ժամանակակից նկարիչների աշխատանքների բացօթյա ցուցահանդես է։ Սարոյանի մարմարյա արձանի շուրջ հավաքված նկարիչները ներկայացնում և վաճառում են իրենց աշխատանքները։

Երևանի զբոսայգիները

Երևանը ունի բազմաթիվ կանաչ տարածքներ և այգիներ, որտեղ կարելի է պարզապես զբոսնել և ժամանակ անցկացնել: Դրանցից մեկը` Հաղթանակ զբոսայգին է՝ նվիրված է Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակին: Այստեղ է գտնվում Մայր Հայաստանի մոնումենտալ արձանը:

Երևանի զբոսայգիները

Երևանի օպերայի և բալետի թատրոնից ոչ հեռու հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի անվան պուրակն է, որտեղ գրեթե ամեն օր նկարչական բացօթյա ցուցահանդես է: Ժամանակակից նկարիչները հավաքվում են Սարոյանի արձանի շուրջ՝ ցուցադրելու և վաճառելու իրենց աշխատանքները։

Եղանակը

Մայրաքաղաքի բնակիչները գիտեն, որ գարնան բացվելուն պես Երևանում արդեն բավականին տաք է: Եղանակն այստեղ արևային է տարին գրեթե 365 օր: Ամռանը միջին ջերմաստիճանը +25 է (երբեմն բարձրանում է նույնիսկ մինչև +43), իսկ ձմռանը `-4 / -5: Երևանյան ամառը տևում է ավելի քան 4 ամիս: Ձմեռները կարճ են և տաք: Ինչպես տեսնում եք, մեր վարդագույն մայրաքաղաքը պարզապես երազ է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար:


Sights

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի Պատմության թանգարանը հիմնադրվել է 1919-ի սեպտեմբերի 9-ին, սակայն այցելուների համար այն բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին: Այն գտնվում է Հանրապետության հրապարակում։

Read More