Գառնի, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա, Լավաշի թխում

Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների և կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն և դեպի Արարատ լեռը բացվող լավագույն տեսարաններից մեկը։ Այս տուրի էսքկուրսիոն ծրագրում ընդգրկված վայրերից երկուսը ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում։

21 Մայիս, 01 Հունվար
Սկիզբ | Ավարտ: 09:00:00 | 15:00:00
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Армения | 1 Sayat-Nova Ave, Yerevan, Армения
Շրջագայության տեսակը: Խմբային
Խմբի չափը: 12

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ
  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով) Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Լավաշի թխման վարպետաց դաս Լավաշի թխման վարպետաց դաս
  • Շշալցված ջուր Շշալցված ջուր

Չի ներառում

  • Սնունդ Սնունդ
  • Գառնու տաճարի մուտքավճարը - 1500 AMD Գառնու տաճարի մուտքավճարը - 1500 AMD
  • Քարերի սիմֆոնիայի մուտքավճարը - 300 AMD Քարերի սիմֆոնիայի մուտքավճարը - 300 AMD

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Ողջաբերդ գյուղով անցնելիս հաճախ նկատում էր, որ մոտակա բլուրից հիասքանչ տեսարան է բացվում է դեպի Արարատ լեռը։ Եւ ահա, 1957 թվականին, Իսրայելյանն ավարտում է իր նախագծած կառույցը, որն անվանվում է Արարատ լեռան տաճար։ Ճակատային մուտքի վրա տեսանելի մեծ տառերով փորագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծության վերջին տողը. «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Շատ շուտով վայրը ստացավ իր՝ նոր, ժողովրդական եւ ավելի հայտնի անունը՝ Չարենցի կամար։ Տուրը սկսում ենք հենց Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան դիտակետ այցելությամբ։

Կանգառ 2.ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ

Առաջին դարում վեր խոյացած, երկար դարեր անցած, ավիրված եւ ապա նորից վեր հառնած տաճարը պատմում է նախաքրիստոնեական Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Միհրին՝ արեւի աստծուն նվիրված տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է թե' Հայաստանում, թե' նախկին ԽՍՀՄ տարածքում։ Տաճարն ավիրվել է 1679 թվականին ավերիչ երկրաշարժից եւ վերականգնվել է շուրջ 8 տարի, 1968-75 թթ.։

Կանգառ 3.ԳԱՌՆՈՒ ԿԻՐՃ, ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ

Հաջորդ կանգառն արդեն բազալտե երգեհոնն է՝ Քարերի սիմֆոնիան։ Հրաշալի հավասարաչափությամբ, բնական ճանապարհով կտրտված քարերի կուտակումն իրական բնության հրաշք է եւ եւս ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Հիմնականում, վեցանկյուն քարերը մեկը մյուսի ողջ կիրճով մեկ ձգված, նմանվում են երգեհոնի, որտեղից էլ առաջացել է Քարերի սիմֆոնիա անվանումը։

Կանգառ 4.ԳԵՂԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ժայռափոր այս վանքի հին անունը եղել է Այրիվանք՝ ի հաշիվ շրջակա լեռներում եղած մոտ 140 քարայրների։ Այս քարայրները բնակեցված են եղել վանականներով։ Հետագայում այստեղ բերված սրբագույն մասունք Գեղարդը վանքին տվեց իր՝ ներկայիս Գեղարդավանք անունը։ Հռոմեացի հարյուրապետ Լոնգիանոսի զենքը՝ սուրբ մասունք Գեղարդը, որով խոցվել է Քրիստոսը, այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Կանգառ 5.ԼԱՎԱՇԻ ԹԽՈՒՄ

Ճանաչողական տուրը եզրափակվում է լավաշի մաստեր-կլասով, որտեղ կտեսնեք թե ինչպես է թխվում հայտնի հայկական հացը՝ լավաշը։