Էջմիածին և Զվարթնոց

Մշակութային այս տուրի շրջանակում մենք կայցելենք հայերի հոգևոր կենտրոն և գլխավոր եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ. Հռիփսիմե և սբ.Գայանե եկեղեցիներ և 7-րդ դարի տաճար Զվարթնոց։ Այս տուրը կհետաքրքրի միջնադարյան ճարտարապետությամբ, արվեստով, կրոնով և պատմությամբ հետաքրքրվող ամենահետաքրքրասեր զբոսաշրջիկին։ Տուրի ծրագրում ներառված բոլոր վայրերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության տակ և համարվում են համաշխարհային ժառանգության մաս կազմող վայրեր։ 7-րդ դարի այս հրաշալիքը նվիրված է Սուրբ Հռիփսիմեին՝ Հայաստանում քրիստոնեության սկզբնական շրջանում նահատակված կույսերից մեկին։ Մեր հաջորդ կանգառը կլինի Զվարթնոցի տաճարը: Ըստ պատմական աղբյուրների՝ տաճարի անունը ծագում է հին հայկական «զվարթուն» բառից, որը նշանակում է «հրեշտակ», այլ կերպ ասած՝ «Հրեշտականոց»:

24 Մայիս, 01 Սեպտեմբեր
Սկիզբ | Ավարտ: 09:00:00 | 15:00:00
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Армения | 1 Sayat-Nova Ave, Yerevan, Армения
Շրջագայության տեսակը: Խմբային
Խմբի չափը: 12

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ
  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով) Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Շշալցված ջուր Շշալցված ջուր

Չի ներառում

  • Սնունդ Սնունդ
  • Զվարթնոց տաճարի մուտքավճար - 1500 AMD Զվարթնոց տաճարի մուտքավճար - 1500 AMD

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Էջմիածնի Մայր տաճար

Յոթերորդ դարի փառահեղ եկեղեցիների շարքը շարունակում է սբ. Գայանեն՝ ընդամենը 12 տարով լինելով երիտասարդ սբ. Հռիփսիմեից։ 630 թվականին կառուցված այս եկեղեցին, կառուցվել է 3-րդ դարի վերջին և 4-րդի սկզբին Հայաստանում հանգրվանած քրիստոնյա կույսի գերեզմանի վրա, իր մահից շուրջ 3 դար անց։ Եկեղեցին վերականգնվել է 1652 թվականին։ Բակում կան բազմաթիվ տապաններ, որոնց թվում հայ ժողովրդի ռազմական, մշակության հայտնի գործիչներ։

Կանգառ 2.Սուրբ Գայանե եկեղեցի

Յոթերորդ դարի փառահեղ եկեղեցիների շարքը շարունակում է սբ. Գայանեն՝ ընդամենը 12 տարով լինելով երիտասարդ սբ. Հռիփսիմեից։ 630 թվականին կառուցված այս եկեղեցին, կառուցվել է 3-րդ դարի վերջին և 4-րդի սկզբին Հայաստանում հանգրվանած քրիստոնյա կույսի գերեզմանի վրա, իր մահից շուրջ 3 դար անց։ Եկեղեցին վերականգնվել է 1652 թվականին։ Բակում կան բազմաթիվ տապաններ, որոնց թվում հայ ժողովրդի ռազմական, մշակության հայտնի գործիչներ։

Կանգառ 3.Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Ըստ մասնագետների գնահատականի սուրբ Հռիփսիմեի ճարտարապետությունը համարվում է հայկական լավագույն նմուշներից մեկը։ Այստեղ առաջին անգամ օգտագործվել են սեյսմակայանություն ապահովող հայկական խորշերը։ Հսկայական չափերի եկեղեցու կառուցումն ավարտվել է 618 թվականին, իր ետևից թողնելով մեծ ճարտարապետական ժառանգություն, որի դետալներն առ այսօր կիրառվում են։

Կանգառ 4.Զվարթնոցի տաճարը

Ավերված լինելով հանդերձ՝ Զվարթնոցը շարունակում է մնալ բացառիկ, իր հոգևոր, մշակութային և ճարտարապետական նշանակությամբ։ Հրեշտակների անունով կոչված այս հսկայական եկեղեցին կառուցվել է 9 տարի, և օծվել է 652 թվականին։ Մինչեւ 46-49 մետր բարձրությամբ հրաշալի տաճարը ավերվել է, հավանաբար, երկրաշարժի արդյունքում, ինչից հետո Հայաստանում այլևս չեն կառուցվել նման եկեղեցիներ։ Զվարթնոցի իրական տեսքը երկար ժամանակ անհայտ է եղել, մինչև ճարտարապետ Թ. Թորամանյանը առաջարկեց եկեղեցու իրական նախնական ձևը, ինչը հետագայում ապացուցվեց այլ պատմական փաստերով։