Գորիսը տեղակայված է Սյունիքի մարզի հարավային մասում: Քաղաքն ունեցել է բազմաթիվ անուններ, որոնք հիմնականում եղել են նույն անվան հնչյունափոխված տարբերակները և նշանակել են «ժայռոտ տեղ»: Հին Գորիս քաղաքը եղել է քարանձավային բնակավայրերով տարածք:
Գորիսը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Գորիսի շրջակայքը լի է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ամրոցներով, քարաբուրգերով, քարանձավներով և շատ այլ հրաշալիքներով: Քաղաքը Հայաստանի ամենահայտնի տուրիստական վայրերից մեկն է:
Գորիսից ոչ հեռու է գտնվում Տաթևի հիասքանչ վանական համալիրը: Վանքը կառուցվել է 895 թվականին և դարեր շարունակ եղել է Հայաստանի կրթական և մշակութային խոշոր կենտրոններից մեկը։
Վանքը կանգնած է Որոտան գետի կիրճին նայող բարձր ժայռի վրա:
Կան տարբեր լեգենդներ, որոնք բացատրում են Տաթևի վանքի անվան ծագումնաբանությունը, որը նշանակում է «թևեր տալ»: 1995 թ.-ին Տաթևի վանքը և անապատը ավելացվել են ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության Համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկում:
2010 թ.-ին այստեղ կառուցվել է ճոպանուղի, որը կապում է Տաթևի վանքը հանդիպակաց ժայռի վրա գտնվող Հալիձոր գյուղի հետ։ Ճոպանուղին կոչվում է «Տաթևի թևեր» և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5.7 կմ): «Թռիչքը» Որոտանի կիրճի վրայով տևում է 12 րոպե, որի ընթացքում աուդիո-գիդը պատմում է ուղևորներին Տաթևի վանքի պատմությունը:
Երբ լինեք Գորիսում, կարող եք գնալ «Սատանայի կամուրջ»: Այսպես է կոչվում Որոտան գետի վրայով անցնող բնական կամուրջը: Ամռան վերջում, երբ ջրի մակարդակը ցածր է, հնարավոր է կամրջի տակով և քարանձավի միջով՝ լողալով անցնել գետի մյուս ափը:
Գորիսը երկար ժամանակ հայտնի է եղել նաև Կյորես անունով: Հին Կյորեսի քարանձավային քաղաքը, որը գտնվում է ժամանակակից քաղաքից դեպի արևելք, Գորիսի ամենահիասքանչ և տարբերվող վայրերից է: Այստեղ է գտնվում նաև 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե բազիլիկ եկեղեցին: Տեղի բնությունն ու բացվող տեսարանները բացարձակ անկրկնելի և տպավորիչ են:
Տաթևի հոյակերտ վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի մոտակայքում՝ սարահարթի վրա: Վանքը կառուցվել է 895 թվականին և դարեր շարունակ եղել է Հայաստանի նշանավոր կրթական և մշակութային կենտրոնը:
Read More