Ստեփանավանի Դենդրոպարկ

Ստեփանավանի Դենդրոպարկ

Թարմացված է Հունիս 12, 2026


Սարերի և քարերի երկիր Հայաստանը կարող է ցանկացածին հիացնել իր չքնաղ բնությամբ։ Երկրի յուրահատուկ գողտրիկ անկյուններից մեկն էլ Ստեփանավանի դենդրոպարկն է։ Այգին գտնվում է Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ՝ Ստեփանավան քաղաքից 12կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 155 կմ է։ Բարձրությունը ծովի մակարդակից 1450մ է։

Այգին հիմնադրել է լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը 1931 թվականին։ Նա եղել է դենդրոպարկի տնօրենը մինչև 1984 թվականը, որից հետո նրան այդ պաշտոնում փոխարինել է որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։

Ստեփանավանի Դենդրոպարկ

Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա, որից 17.5 հա տարածքը զբաղեցնում է բնական անտառը, իսկ 15 հա-ը՝ դեկորատիվ ծառերը։

Դենդրոպարկի բուսական աշխարհը

Դենդրոպարկի բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։

Բույսերի որոշ տեսակներ բերվել են Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ 

Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։

Դենդրոպարկի գոյության ընթացքում այնտեղ փորձարկվել են ավելի քան 2500 բուսատեսակներ, սակայն միայն 500 բուսատեսակ է հարմարվել տեղի բնական պայմաններին։ 

Դենդրոպարկում կա մագնոլիա, սիբիրյան սոճի, մշտադալար եղևնի, խեժափիճի, ինչպես նաև․


Դենդրոպարկի ծառերից հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Այստեղ աճում են իրար մոտ տնկած 5 վիթխարի երիտասարդ ծառ, որոնք դեռ մի քանի հարյուր տարի բարձրություն են հավաքելու։

Դենդրոպարկ

Լինելով ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա, Դենդրոպարկն ունի ցուրտ և անձրևային կլիմա: Դեկտեմբեր-մարտ ամիսներին այստեղ ձյուն է նստած: 

Ներկայումս դենդրոպարկը գրավում է շատ պրոֆեսիոնալ գիտնականների, էկո-զբոսաշրջիկների և այլոց ուշադրությունը: Այն հնարավորություն է տալիս ուսումնասիրել տարբեր բույսերի հարմարվողական հատկանիշները շրջակա միջավայրի նոր պայմաններին, դասընթացներ անցկացնել ուսանողների պրակտիկայի համար և ուսումնասիրել Անդրկովկասի առանձնահատուկ բուսական աշխարհը: Ստեփանավանի Դենդրոպարկը հիանալի վայր է էկո-շրջագայությունների և հասարակական տարբեր էքսկուրսիաների համար:

Դենդրոպարկ

Աշխատանքային ժամեր

Այգին աշխատում է առավոտյան 10-ից մենչև 7-ը։ Մուտքի մոտ տեղադրված է այգու քարտեզով մեծ վահանակ, որը կոգնի ձեզ կողմնորոշվել տարածքում։ 

 

Armenia Discovery
Ստեղծված է Դեկտեմբեր 17, 2017 / Թարմացված է Հունիս 12, 2026

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Դիլիջան ազգային պարկ
Հունիս 12, 2026 Դիլիջան ազգային պարկ

«Դիլիջան» ազգային պարկի տարածքը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ, անտառային լանդշաֆտով, գիտական, ճանաչողական և տնտեսական բարձր արժեքներ ունեցող առանձին էկոհամակարգերի ու բնության հուշարձանների բնապահպանական, գիտաճանաչողական, առողջապահական և ռեկրեացիոն բարձր...

Շարունակել
Սևանա լիճ-Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին
Հունիս 12, 2026 Սևանա լիճ-Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին

Սևանա լիճը տեղակայված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում՝ Գեղարքունիքի մարզում: Սևանը համարվում է հնագույն հայկական թագավորության երեք ամենամեծ լճերից մեկը, Վանա և Ուրմիա լճերի հետ միասին: Այն անվանում են Հայաստանի «կապույտ աչքեր»։ Լիճը շրջապատված է Գեղամա,...

Շարունակել
Երևանի կենդանաբանական այգի
Հունիս 12, 2026 Երևանի կենդանաբանական այգի

Եթե դուք սիրում եք կենդանիներին և նրանք ձեզ երջանկացնում են, ապա կարող եք այցելել Երևանի կենդանաբանական այգի, որն անշուշտ քաղաքի ամենահետաքրքիր վայրերից մեկն է։  Այգու պատմությունը Երևանի կենդանաբանական այգին հիմնվել է 1940 թվականին և զբաղեցրել է...

Շարունակել
Պլանավորել ուղևորություն