«Օլիմպիա» առողջարանային համալիր

«Օլիմպիա» առողջարանային համալիր

September 14, 2017

«Օլիմպիա»-ն լավագույն առողջարաններից մեկն է Ջերմուկում։ Գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում և արդեն 50 տարի է, ինչ այս առողջարանը հանդիսանում է միջազգային կարգի բժշկական կենտրոն։ «Օլիմպիա»-ն հիմնադրվել է 1953 թվականին և իր մեջ ներառում է հյուրանոց, ռեստորան և բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնը հագեցած է բուժական պրոցեդուրաների կաբինետների նորագույն սարքավորումներով, իսկ բժշկական անձնակազմը պարբերաբար անցնում է վերապատրաստման դասընթացներ։

Օլիմպիա ֆիտնես ակումբ

“Օլիմպիա” հյուրանոցն իր մեջ ներառում է բար, բիլիարդ, գեղեցկության սրահ, կոնֆերանս դահլիճ, մանկական սենյակ, ֆիթնես սրահ, գրադարան, Լաունջ բար և սաունա: Առողջարանն իր բուժման մեջ օգտագործում է նաև Ջերմուկի բարձրլեռնային կլիման՝ առաջարկելով բուժական ֆիզկուլտուրա, հատուկ սնունդ, բուժական և ֆիզիոթերապևտիկ հատուկ պրոցեդուրաներ, ջերմային հանքային ջրեր։

Բուժիչ հատկություններով տաք հանքային աղբյուրները Ջերմուկը դարձնում են հանրապետության գլխավոր առողջարանային քաղաքը։ Այն հարուստ է ջրի պաշարներով։ Այստեղ կա մոտ 40 աղբյուր, որոնց ջրերն օգտագործվել են բուժական նպատակներով դեռևս հնագույն ժամանակներից։

Գաղտնիք չէ, որ “Օլիմպիա” առողջարանը բժշկական ծառայությունների բարձր որակ ունի, ինչպես նաև պրոֆեսիոնալ, ուշադիր և հոգատար մասնագետներ։ Առողջարանային բուժումը ներառում է աղեստամոքսային տրակտի, հենաշարժողական ապարատի, միզասեռական համակարգի հիվանդություններ և նյութափոխանակության խանգարումներ: Արդյունավետ բուժման տևողությունը 14-ից 21 օր է: Այս հրաշալի առողջարանային համալիրը Ձեզ կպարգևի հաճելի և առողջ հանգիստ։

Օլիմպիա լողավազան

 

«Օլիմպիա» առողջարանում գործում են հետևյալ հիվանդությունների բուժման համակարգերը՝

  • Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ (խրոնիկական գաստրիտներ, էրոզիկ գաստրիտներ, ստամոքսի և 12-մատնյա աղու խոց և դրանց հետվիրահատական վիճակները, խրոնիկական կոլիտ, էնտերոկոլիտ, լեղուղիների բորբոքում, լեղաքարային հիվանդություն, քրոնիկական պանկրեատիտ)
  • Հենաշարժական համակարգի հիվանդություններ (ցավային սինդրոմ, քրոնիկ հոդաբորբ, արթրոզներ, ողնաշարի օստեոխոնդրոզ արմատային սինդրոմով, նյարդերի բորբոքումներ)
  • Միզասեռական համակարգի հիվանդություններ (միզաքարային հիվանդություն, քրոնիկ նեֆրիտ, քրոնիկ ցիստիտ, սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ)
  • Նյութափոխանակության խանգարումներ (շաքարային դիաբետ, ճարպակալում)

 

Առողջարանում իրականացվում են հետևյալ հետազոտությունները՝

 

  • Նեղ մասնագիտական խորհրդատվություն
  • Էլեկտրոսրտագրություն
  • Ուլտրաձայնային հետազոտություն
  • Արյան, մեզի կլինիկական հետազոտություններ
  • Արյան կենսաքիմիական հետազոտություն
  • Քսուքի հետազոտություն
  • Լեղու հետազոտություն

 

Առողջարանն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

 

  • Հանքային վաննաներ
  • Փշատերևային վաննաներ
  • 4-խցիկային գալվանական վաննաներ
  • Ստորջրային մերսում
  • Աղիների լվացում հանքային ջրով
  • Ստամոքսի լվացում հանքային ջրով
  • Դուոդենաժ (12-մատնյա աղու լվացում)
  • Միկրոհոգնա (խոտաբույսերով, հանքային ջրով)
  • Գինեկոլոգիական լվացում հանքային ջրով և դեղաբույսերով
  • Լնդերի ողողում
  • Ինհալացիաներ (հանքային ջրով, դեղաբույսերով, դեղամիջոցներով)
  • Ուլտրաձայնային թերապիա
  • Մագնիտոթերապիա
  • Գալվանական հոսանք
  • էլեկտրոֆորեզ
  • Դարսոնվալ մերսում
  • Սինուսոիդալ հոսանք
  • Գերբարձր հաճախականությամբ հոսանքներ
  • Լազերաբուժություն
  • Քվանտային և ինֆրա-կարմիր ճառագայթաբուժություն
  • Տուբուս կվարց
  • Գալվանոտորֆ
  • Պարաֆինոթերապիա
  • Մերսում (դասական, բուժական)
  • Արոմաթերապիա
  • Թթվածնային կոկտեյլ
  • Լիմֆոդրենաժ ապարատային
  • Կարբօքսիթերապիա
  • Պնևմոպունկտուրա
  • Բուժական մարմնամարզություն
  • Գալոթերապիա (Աղե քարանձավ)
  • Ցնցուղ Շարկո
  • Շրջանաձև ցնցուղ
  • Վերընթաց ցնցուղ
  • Ուլտրամանուշակագույն ճառագայթում
  • Բեռնարի հոսանքներ
  • Թթվածնաբուժություն
  • Պարաֆինային ձեռնոցներ

 

Ձեզ կհետաքրքրի նաև