Խնդրում ենք նկատի ունենալ, որ առողջարանը փակվել է 2018թ․-ին։
Տաք աղբյուրներով, թարմ հանքային ջրերով, բուժիչ օդով, ջրվեժներով, հետիոտնային գեղեցիկ արահետներով հայտնի և խիտ անտառներով շրջապատված Ջերմուկ քաղաքը (Վայոց Ձորի մարզ) մինչ օրս մնում է Հայաստանի լավագույն առողջարանային քաղաքներից մեկը: Ունենալով բազմաթիվ բուժիչ հանքային աղբյուրներ, ջուր և բուժիչ օդ՝ այս քաղաքը կատարելապես համապատասխանում է առողջարանային ցանկացած քաղաքի բոլոր չափանիշներին։ Այս պայմանների շնորհիվ, այն ունի բազմաթիվ առողջարաններ, որոնք առաջարկում են լավագույն բժշկական ծառայությունները և բուժումը:
«Գլաձոր»-ի համալիրն այս քաղաքի բազմաթիվ առողջարաններից մեկն է։ Այն գտնվում է Արփա գետից ոչ հեռու՝ Հայաստանի հարավ-արևելյան մասում և համարվում է քաղաքի լավագույն առողջարաններից։ Այստեղ հյուրերը կարող են հանգստանալ, անցնել բուժական պրոցեդուրաներ և վայելել Ջերմուկի գեղեցիկ բնությունը: Հյուրանոցը գտնվում է բարձր կիրճում, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաք։
Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է բուժման հանքային տաք ջրի ներքին և արտաքին կիրառումը, բուժական սննունդը, ֆիզիոթերապևտիկ և այլ պրոցեդուրաներ։
«Գլաձոր» առողջարանն առաջարկում է հետևյալ բուժական մեթոդները՝
- Աերոզոլային թերապիա
- Էլեկտրաֆորեզ ՝ Դեղորայքային (Իոնոֆորեզ)
- Էլեկտրաբուժություն
- Կինեզիտերապիա
- Մագնիսաբուժություն
- Ատամների բուժում (ոչ վիրաբուժական)
- Տորֆաբուժություն
- Ֆարմակոթերապիա
- Ուլտրաֆոնոֆորեզ
- Ֆիզիոթերապիա
- Ֆիտոթերապիա
- Հանքային ջրերով բուժում (Բալնեոթերապիա)
Այստեղ բուժվում են հետևյալ հիվանդությունները՝
- Հոդախտ (արթրոզի), ոսկրահոդախտ (օստեոարթրոզ), աղային կուտակումներ
- Շաքարախտ
- Լեղապարկի հիվանդություններ
- Աղեստամոքսային տրակտի հիվանդություները /գաստրիտ
- Գինեկոլոգիական հիվանդություններ / գինեկոլոգի ծառայություններ
- Երիկամային հիվանդություններ / Նեֆրոլոգի (երիկամաբան) ծառայություններ
- Լյարդի հիվանդություններ
- Նյարդային համակարգի հիվանդություններ / Նյարդաբանի ծառայություններ
- Գիրություն
- Բերանի խոռոչի (ստոմատոլոգիական) հիվանդություններ / Ստոմատոլոգի ծառայություններ
- Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ
- Պրոկտոլոգիական հիվանդություններ / Պրոկտոլոգի ծառայություններ
- Ռադիկուլիտ
- Վերարտադրողական համակարգի հիվանդություններ
- Ռևմատիզմ / Ռևմատոլոգի ծառայություններ
- Իշիաս
- Ատամների հիվանդություններ
- Ուրոլոգիական հիվանդություններ / Ուրոլոգի ծառայություններ