Կանգառ 1.Սեվանա լիճ
Առաջինն ուր կայցելենք Սևանա լիճն է, Հայաստանի գեղեցկուհին։ Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր, Սևանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սևանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների և մեկ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սևանը լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում, թե ակտիվ, եւ թե պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սևանը պատմական երեք հայկական լճերից միակն է գտնվող ՀՀ տարածքում։