Կանգառ 1.Մարմաշենի միջնադարյան վանք
Ախուրյան գետի ձախ ափին է գտնվում Մարմաշեն վանական համալիրը, որը դարեր շարունակ եղել է Շիրակ գավառի կարևորագույն մշակութային ու հոգեւոր կենտրոններից մեկը։ Մարմաշենը կառուցվել է X դարում՝ Վահրամ Պահլավունու օրոք, որի մասին վկայում է պատմիչ, աշխարհագրագետ Ստեփանոս Ասողիկը։ Վանքը բաղկացած է եղել չորս եկեղեցուց, գավիթ-ժամատնից, զանգակատնից և գերեզմանոցից: Դարերի ընթացքում Մարմաշեն վանական համալիրը բազմիցս է ենթարկվել օտար նվաճողների՝ սելջուկ-թուրքերի, մոնղոլների հարձակումներին։ Ցավոք, այս հարձակումները հանգեցրել են վանական համալիրի երբեմնի նշանակության եւ արտաքին տեսքի կորստին։ Այստեղ է գտնվում Հեղնարի կախարդական աղբյուրը: