Խոր Վիրապ, Էջմիածին, Մայր Տաճար, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Զվարթնոց տաճար

Տևողություն 6-7 ժամ։ ## Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված: Մշակութային այս տուրի շրջանակում մենք կայցելենք հայերի հոգեւոր կենտրոն եւ գլխավոր եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ. Հռիփսիմե եւ սբ.Գայանե եկեղեցիներ եւ 7-րդ դարի տաճար Զվարթնոց։ Այս տուրը կհետաքրքրի միջնադարյան ճարտարապետությամբ, արվեստով, կրոնով եւ պատմությամբ հետաքրքրվող ամենահետաքրքրասեր զբոսաշրջիկին։ Տուրի ծրագրում ներառված բոլոր վայրերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության տակ եւ համարվում են համաշխարհային ժառանգության մաս կազմող վայրեր։

01 Օգոստոս, 01 Օգոստոս
Սկիզբ | Ավարտ:
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Անձնական
Խմբի չափը:

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Խոր Վիրապ

"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։"

Կանգառ 2.Էջմիածնի Մայր տաճար

Յոթերորդ դարի փառահեղ եկեղեցիների շարքը շարունակում է սբ. Գայանեն՝ ընդամենը 12 տարով լինելով երիտասարդ սբ. Հռիփսիմեից։ 630 թվականին կառուցված այս եկեղեցին, կառուցվել է 3-րդ դարի վերջին եւ 4-րդի սկզբին Հայաստանում հանգրվանած քրիստոնյա կույսի գերեզմանի վրա, իր մահից շուրջ 3 դար անց։ Եկեղեցին վերականգնվել է 1652 թվականին։ Բակում կան բազմաթիվ տապաններ, որոնց թվում հայ ժողովրդի ռազմական, մշակության հայտնի գործիչներ։

Կանգառ 3.Սուրբ Գայանե եկեղեցի

Յոթերորդ դարի փառահեղ եկեղեցիների շարքը շարունակում է սբ. Գայանեն՝ ընդամենը 12 տարով լինելով երիտասարդ սբ. Հռիփսիմեից։ 630 թվականին կառուցված այս եկեղեցին, կառուցվել է 3-րդ դարի վերջին եւ 4-րդի սկզբին Հայաստանում հանգրվանած քրիստոնյա կույսի գերեզմանի վրա, իր մահից շուրջ 3 դար անց։ Եկեղեցին վերականգնվել է 1652 թվականին։ Բակում կան բազմաթիվ տապաններ, որոնց թվում հայ ժողովրդի ռազմական, մշակության հայտնի գործիչներ։

Կանգառ 4.Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Ըստ մասնագետների գնահատականի սուրբ Հռիփսիմեի ճարտարապետությունը համարվում է հայկական լավագույն նմուշներից մեկը։ Այստեղ առաջին անգամ օգտագործվել են սեյսմակայանություն ապահովող հայկական խորշերը։ Հսկայական չափերի եկեղեցու կառուցումն ավարտվել է 618 թվականին, իր ետեւից թողնելով մեծ ճարտարապետական ժառանգություն, որի դետալներն առ այսօր կիրառվում են։

Կանգառ 5.Զվարթնոցի տաճար

Ավերված լինելով հանդերձ՝ Զվարթնոցը շարունակում է մնալ բացառիկ, իր հոգեւոր, մշակութային եւ ճարտարապետական նշանակությամբ։ Հրեշտակների անունով կոչված այս հսկայական եկեղեցին կառուցվել է 9 տարի, եւ օծվել է 652 թվականին։ Մինչեւ 46-49 մետր բարձրությամբ հրաշալի տաճարը ավերվել է, հավանաբար, երկրաշարժի արդյունքում, ինչից հետո Հայաստանում այլեւս չեն կառուցվել նման եկեղեցիներ։ Զվարթնոցի իրական տեսքը երկար ժամանակ անհայտ է եղել, մինչեւ ճարտարապետ Թ. Թորամանյանը առաջարկեց եկեղեցու իրական նախնական ձեւը, ինչը հետագայում ապացուցվեց այլ պատմական փաստերով։