Հառիճավանք, Գյումրի (քաղաքային տուր)

Ուղևորվում ենք Շիրակի մարզ՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի պատմությանն ու կենցաղին։ Էքսկուրսիոն ծրագիրը կազմված է Գյումրիի քաղաքային զբոսանքից և տուրից, որից բացի մեր խումբն այցելելու է Հառիճավանք միջնադարյան վանական համալիր։

24 Մայիս, 01 Մայիս
Սկիզբ | Ավարտ: 09:00:00 | 19:00:00
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Армения | 1 Sayat-Nova Ave, Yerevan, Армения
Շրջագայության տեսակը: Խմբային
Խմբի չափը: 12

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ
  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով) Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Շշալցված ջուր Շշալցված ջուր

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.ՀԱՌԻՃԱՎԱՆՔ

Հառիճի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Արագած լեռան հյուսիսային լանջին։ Այն բաղկացած է երկու եկեղեցուց՝ Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին, գավթից, զանգակատնից, ավանդատներից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից: Հստակ տեղեկություն չի պահպանվել վանքի առաջին եկեղեցու կառուցման մասին, սակայն պատերի արձանագրությունների վերլուծությունները փաստում են, որ եկեղեցին VII դարի է։ Հառիճավանքը եղել է կարևոր ուսումնական կենտրոն, ծաղկում է ապրել հատկապես XIII դարում։ Այն հայկական միջնադարյան ճարտարապետական մտքի հերթական նմուշն է, ժամանակի ոգու արտացոլումը եւ պատմական վկան։ Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանն իր նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։

Կանգառ 2.ՅՈԹ ՎԵՐՔ

Գյումրիի բազմաթիվ եկեղեցիներից ամենամեծ սբ. Աստվածածին եկեղեցին է կամ Յոթ վերքը։ Ասիմետրիկ ձևով կառուցված Յոթ վերք եկեղեցին օծվել է 1886 թվականին, իսկ իր յուրօրինակ ժողովրդական անունը ստացել է Մարիամ Աստվածածնի սրբապատկերից, որում պատկերված են Տիրամոր յոթ վերքերը։ Սրբապատկերը բերվել է այստեղ Արեւմտյան Հայաստանից, հետո անվտանգության նպատակով որոշվել է տեղափոխել Հառիճավանք, բայց գյումրեցիները թույլ չեն տվել՝ պահելով իրենց քաղաքում։ Քաղաքի գլխավոր հրապարակը զարդարող Յոթ վերքը երկու մեծ եկեղեցիներից մեկն է, երկրորդը սբ. Ամենափրկիչն է։

Կանգառ 3.ՍԲ․ ՆՇԱՆ

Սուրբ Նշանը երրորդ մեծ եկեղեցին է Գյումրիում։ Եւս 19-րդ դարի եկեղեցի է, որը կրկնում է հայկական ոճը։ Սովետական տարիներին, եկեղեցին վերածված է եղել պահեստի, իսկ երկրաշարժը քանդել է գմբեթները, որոնք, բարեբախտաբար, հետո վերականգնվել են։

Կանգառ 4.ՍԲ․ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ

1873 թվականին կառուցված եկեղեցին կրկնում է Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիի գլխավոր տաճարը։ Հետագայում, սովետական տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 36 մետր բարձրությամբ հսկա տաճարը վնասվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այժմ վերականգնվում է։

Կանգառ 5.ՍԵՎ ԲԵՐԴ

Սեւ քարից կառուցված պաշտպանական ամրոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Սեւ բերդ։ 1834 թվականին կառուցվել է բերդը, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո։ Յուրահատուկ ուշադրության է արժանի ջրահեռացման համակարգը, որը պաշտպանում էր ամրոցի պատերը անձրեւներից։ Այժմ զբոսաշրջային կենտրոնի վերածված Սեւ բերդը այցելուներին հիշեցնում է իր մարտական անցյալի մասին։