Մեղրի

Meghri

Մեղրին գտնվում է Հայաստանի հարավում, Սյունիքի մարզում և սահմանակից է Իրանին: Քաղաքը գտնվում է Մեղրի գետի ափին, հյուսիսարևելյան հատվածից շրջապատված է Զանգեզուրի լեռներով, իսկ հարավ-արևմտյան մասից՝ Մեղրու լեռնաշղթայով: Բարձրությունը ծովի մակարդակից 610 մ է:

Այն գտնվում է մայրաքաղաք Երևանից 376 կմ, իսկ մարզկենտրոն Կապանից 73 կմ հարավ: Մեղրին բաժանված է երկու թաղամասի՝ «Մեծ թաղ» և «Փոքր թաղ»: Առաջինը գտնվում է Մեղրի գետի ձախ, իսկ երկրորդը՝ գետի աջ ափին: Մեղրին համարվում է Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկը, քանի որ քաղաքի տարածքում հայտնաբերվել են Երկաթի դարաշրջանի ավերակներ և մնացորդներ:

Մեղրիի պատմությունը

Քաղաքը հիմնադրվել է 906 թվականին՝ Հայաստանի Սմբատ I թագավորի կողմից: Այն կոչվել է Կարճավան՝ Հայաստանի Բագրատունյաց թագավորության շրջանում: Հետագայում քաղաքը ​​վերանվանվել է Մեղրի՝ ասել է թե «մեղրի քաղաք»:

2016-ին Մեղրին ընդլայնվել է՝ ներառյալով Ագարակ, Ալվանք, Այգեձոր, Գուդեմենիս, Կարճևան, Կուրիս, Լեհվազ, Լիճք, Նռնաձոր, Շվանիձոր, Տաշտուն, Թխկուտ, Վահրավար և Վարդանիձոր գյուղերը:

Մեղրիի տեսարժան վայրերը

Մեղրիում հայտնի տեսարժան վայրեր են Սուրբ Աստվածածին (17-րդ դար) և Սուրբ Հովհաննես (17-րդ դար) եկեղեցիները: Վերջինս հայտնի է նաև որպես Մեղրու վանք։ Այն կիսավեր է և չի գործում։ Այնուամենայնիվ, եկեղեցին հայկական ճարտարապետության շատ գեղեցիկ և հետաքրքիր օրինակ է:

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է քաղաքի հյուսիսային Մեծ թաղամասում և բոլոր կողմերից շրջապատված է բնակելի տներով։ Եկեղեցու հարևանությամբ կարող եք տեսնել խաչքար-հուշարձան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մեղրիի Փոքր թաղի Սբ․ Սարգիս եռանավ բազիլիկ եկեղեցին նույնպես կառուցվել է 17-րդ դարում։ Ներսից այն զարդարված է որմնանկարներով։
Մեծ թաղի հյուսիսային կողմում է գտնվում Մեղրու բերդը, որը պատկանում է 10-11-րդ դարերին։

Մեղրիից ոչ հեռու գտնվում է Շվանիձոր գյուղը, որտեղ կարող եք գտնել 17-րդ դարի եզակի մի կամուրջ, որը կառուցված է հունահռոմեական ոճով: Այս տարածաշրջանում կան նաև մի քանի հետաքրքիր հին եկեղեցիներ և մատուռներ:

Մեղրին ունի հանրային գրադարան՝ հիմնադրված 1882 թ.-ին, մշակութային կենտրոն և մանկապատանեկան արվեստի դպրոց: 

Քաղաքի շրջակայքը հայտնի է որպես հազվագյուտ թիթեռների բնակության տարածք: Այստեղ հայտնաբերվել են թիթեռների մի շարքվտանգված և հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են Gegenes Nostradamus-ը, Papilio Alexanor-ը, Cupido Argiades-ը, Polyommatus Damonides-ը և այլ տեսակներ: