Զիփլայն Հայաստանում

Զիփլայն Հայաստանում

Թարմացված է Ապրիլ 21, 2026


Զիփլայնը ժամանակին փոխադրամիջոց էր, այժմ այն վերածվել է էքստիմի։ Բավարար տեղեկություններ այն մասին, թե որտեղ է այն կառուցվել կամ ով է առաջինը կառուցել, չկան: Հին ժամանակներում զիփլայն կոչվածը ծառայում էր որպես կամուրջ գետերի կամ լեռների միջև՝ պարագաներ տեղափոխելու համար:

Բարեբախտաբար, դարերի ընթացքում մարդիկ սկսեցին ավելի լավ գաղափարներ մտածել և կամուրջներ կառուցել։ Բայց գտնվեցին մարդիկ, ովքեր չցանկացան այս հետաքրքիր միտքը մոռանալ և որոշեցին այն վերածել զվարճանքի։ Եվ հիմա այն համարվում է ակտիվ հանգիստն անցկացնելու և ադրենալինով լի պահեր ստանալու լավագույն միջոցներից մեկը:

Զիփլայն Հայաստանում

Երևան զիփլայն

Հայաստանը, լինելով աշխարհի ամենահին երկրներից մեկը, զարգանում է աշխարհի նոր չափանիշների համաձայն: Միգուցե զարմանաք, եթե իմանաք, որ տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը հենց Հայաստանում է: Այն գտնվում է մայրաքաղաք Երևանում՝ Փափազյան 114/1 հասցեում։ Ամենաերկար գիծը 870 մետր է, և այն անցնում է կամրջի տակով։ Նման հաճույքն արժե 10․000 դրամ - 15․000 դրամ։

Զիփլայն Ծաղկաձորում

Ծաղկաձորի զիփլայնը գտնվում է Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան թռիչքը նման գեղեցիկ բնություն ունեցող վայրում։ Ձմեռային թռիչքը նույնպես հրաշալի է, իհարկե, եթե ցրտից չեք վախենում։ Ծաղկաձորում զիփլայնով թռիչքի արժեքը 10․000 դրամ է։

Յելլ էքստրիմ պարկ

Յելլ էքստրիմ պարկը Հայաստանում էքստեմալ զվարճանքի առաջին կենտրոնն է և գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։

Ենոքավանի զիփլայնն ունի 5 տարբեր երկարություն ՝ 135 մ, 268 մ, 200 մ, 375 մ և 750 մ: Բարձրությունը գետնից մոտավորապես 200-300 մ է: Փորձելուց առաջ հրահանգիչները ձեզ ծանոթացնում են անվտանգության կանոններին և նախապատրաստում են թռիչքի: Սա հատուկ դասընթաց է, որը տևում է մոտ 15 րոպե։ Մի գծից մյուսը հասնելու համար պետք է քայլել 5-20 րոպե:

Այս ամբողջ զվարճանքի միջին տևողությունը 1,5 ժամ է: Անմոռանալի հիշողությունները ողջ կյանքի ընթացքում ապահոված են: Ի դեպ, լինել պրոֆեսիանալ բնավ պարտադիր չէ։ Մասնագետները տեղում ամեն ինչ կբացատրեն և կոգևորեն Ձեզ կատարել այդ խելահեղ քայլը։ Գներն այստեղ հետևյալն են.

  1. Օնլայն թվային անցագիր (Digital Pass)՝ 17,000 դրամ (Ամենաշահավետ տարբերակը. անհրաժեշտ է գնել կայքից այցելությունից առնվազն 24 ժամ առաջ):
  2. Տեղում (տոմսարկղից)՝ 25,000 դրամ (Ստանդարտ գինը տոմսարկղից գնելու դեպքում):
  3. Խմբեր՝ Այլևս չկա ստանդարտ «13,000 դրամ» խմբային սակագին: Խմբերին խորհուրդ է տրվում գնել Օնլայն թվային անցագիրը՝ լավագույն խնայողության համար (17,000 դրամ մեկ անձի համար):

Բայց զիփլայնը միակ զվարճանքը չէ Յել էքստրիմում։ Այստեղ կա փորձությունների այգի, մի վայր, որտեղ հաղթահարվում են սպորտային տարբեր վարժություններ։ Ոչ բարձրանալու տեխնիկան, ոչ էլ ֆիզիկական հատուկ փորձը անհրաժեշտ չեն: 

Այստեղ կարող եք վայելել նաև ժայռամագլցում, փեյնթբոլ, օֆրոուդ տուրեր և այլն։

Հո չե՞ք վախենում։ Ապրեք։ Դե եթե դեռ չեք թռչել զիփլայնով, իսկը ժամանակն է։ 

 

Armenia Discovery
Ստեղծված է Սեպտեմբեր 12, 2017 / Թարմացված է Ապրիլ 21, 2026

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Հայաստանում ռաֆթինգ
Ապրիլ 21, 2026 Հայաստանում ռաֆթինգ

Նախ պարզենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Ռաֆթինգը վայրի գետերի հոսանքով իջնելն է հատուկ փչովի նավակներով։ Մեկ նավակում սովորաբար տեղավորվում է 4-ից 20 հոգի։ Հայաստանում սա համեմատաբար նոր ուղղություն է թե՛ որպես պրոֆեսիոնալ սպորտաձև, թե՛...

Շարունակել
Ձմեռային սպորտաձևերը Հայաստանում
Ապրիլ 21, 2026 Ձմեռային սպորտաձևերը Հայաստանում

Հայաստանն այն երկիրն է, որը գեղեցիկ ու հետաքրքիր է տարվա բոլոր եղանակներին։ Մարդկանց մի տեսակ կա, որ, ի զարմանս մյուսների, շատ սիրում է ձմեռը, այն էլ ձյունառատ։ Մեր երկիրն առաջարկում է հետաքրքիր տարբերակներ հենց ձմռան սիրահարների...

Շարունակել
Պարապլաներիզմը Հայաստանում-Թռիչք պարապլանով
Ապրիլ 21, 2026 Պարապլաներիզմը Հայաստանում-Թռիչք պարապլանով

Ասում են, որ թռչելու համար թևեր բնավ պետք չեն: Այո, պարապլանը տալիս է այդ հնարավորությունը՝ թռչել առանց թևերի:  Հստակ տվյալներ, թե որտեղ է հորինվել պարապլանը կամ ով է հորինել այս արկածային սպորտը, չկան։ Բայց ենթադրվում է,...

Շարունակել