Հայաստանում պարտադիր է համարվում թանգարաններ և պատկերասրահներ այցելելը։ Այս հոդվածում կանդրադառնամ ամենահայտնի թանգարաններին Հայաստանում։
Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայաստանում ամենահայտնիներից են Երևանի թանգարանները, որոնք հետաքրքիր մթնոլորտ են ստեղծում և արտասովոր հմայք են տալիս մեր վարդագույն մայրաքաղաքին։ Երկրի ամենակարևոր պատկերասրահը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, գտնվում է հանրապետության հրապարակում։ Այս պատկերասրահը հանրապետության ամենամեծ թանգարանն է, որը հիմնադրվել է 1921թ․ և որպես ապաստան է ծառայել Արևմտյան Հայաստանից գաղթաց որբերի համար։
Ազգային պատկերասրահում ներկայացված են հայկական, ռուսական և եվրոպական արվեստի հավաքածուներ։ Այստեղ կարելի է գտնել բազմաթիվ վարպետների, նկարիչների և քանդակագործների գլուխգործոցներ։ Ամենահայտնի աշխատանքներից են Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները, որոնք միանգամից գրավում են պատկերասրահի այցելուներին։ Պատկերասրահում շատ բան կա տեսնելու, այնպես որ մի ժամը չի բավականացնի։
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մեկ այլ ապշեցուցիչ պատկերասրահ է։ Այն գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ։ Ընկերության հիմնադիրը հայտնի հայ գործարար Ժերար Լ. Գաֆեսճյանն է։ Այս կենտրոնն արտացոլում է Հայաստանի ժամանակակից արվեստը (2002)։ Պատկերասրահի նմուշներին կարելի է ծանոթանալ պարզապես Կասկադի տարածքում քայլելիս։
Գաֆէսճեան կենտրոնը ժամանակակից արվեստի ընդարձակ հավաքածու ունի և աշխարհին է ներկայացնում հայկական մշակույթի լավագույն նմուշները։ Այստեղ կարելի է արվեստի եզակի գործեր տեսնել։ Տպավորիչ նախագծերից մեկը՝ «Սվարովսկի Բյուրեղապակյա պալատը», բելգիացի ճարտարապետ Վինսենտ Վան Դույսենի հիասքանչ հավաքածուն է։ Այնպես որ, եթե ցանկանում եք հայտնվել մի կախարդական վայրում, այս պատկերասրահը լավագույն ընտրությունն է Ձեզ համար։
Սերգեյ Փարաջանովի թանգարան
Երևանի մյուս հպարտությունը Սերգեյ Փարաջանովի թանգարանն է (1988թ․), որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում։ Այս թանգարանում պահվում է ավելի քան 600 ստեղծագործություն։ Այստեղ Դուք կարող եք տեսնել արվեստագետի կոլաժները, լուսանկարները, գրաֆիկան, տիկնիկները և 23 սցենարները։ Փարաջանովի աշխատանքները զարմացնում են բոլորին վարպետի երևակայությամբ, առեղծվածայինությամբ և արտիստիզմով։ Համոզվելու միակ տարբերակը թանգարան այցելելն է։
Իհարկե, սա Երևանի պատկերասրահների ամբողջական ցանկը չէ։ Եթե ազատ ժամանակ ունեք, ապա մայրաքաղաքի թանգարանները հրաշալի տարբերակ են այդ ժամանակը լցնելու համար։