Ձիավարություն Հայաստանում

Ձիավարություն Հայաստանում

January 22, 2020

Հայաստանն իդեալական վայր է նոր արկածներ ու տպավորություններ փնտրողների համար, այդ թվում նաև ձիարշավների սիրահարների:

Հայերը ձիերին օգտագործել են դեռ հեթանոսական ժամանակներից ոչ միայն որպես ուժեղ ու ծանրություն տեղափոխող կենդանի, այլ շատ ծիսակատարությունների անբաժան մաս։ Սա նշանակում է, որ հայը գիտի, թե ինչպես վարվել այս խելացի կենդանիների հետ: Անկասկած, ձիասպորտը ակտիվ արձակուրդ անցկացնելու և արևոտ լեռնային երկրից հաճելի հիշողություններ ստանալու ևս մեկ հիանալի միջոց է:

Ձիարշավարանները Հայաստանում

Առավել հայտնի կենտրոններն են ՝ Հովիկ Հայրապետյանի ձիասպորտի կենտրոնը, «Այրուձի» ակումբը: Կան նաև մի շարք այլ ակումբներ, որոնք կազմակերպում են ձիարշավներ նաև Երևանից դուրս:

Ձիասպորտի սիրահարները կարող են հիանալի օր անցկացնել այս կենտրոններում, որտեղ հնարավորություն կա ձիերին կերակրելու, թամբի գործընթացին մասնակցելու և, իհարկե, հեծնելու։

Այրուձի

Այրուձի ակումբում ձեզ կտրվի ինֆորմացիա ձիերի և ձիասպորտի մասին, իսկ որակավորված անձնակազմը կսովորեցնի ձիավարության կանոնները: Ուսումնասիրելուց հետո կարող եք ինքներդ ամեն ինչ փորձել:

Այս ակումբում կարելի է նաև խորոված-փարթի կազմակերպել, ինչպես սիրում է ասել երիտասարդությունը։ Այցելությունն այս հիանալի ակումբ ձեզ յուրահատուկ, վառ հիշողություններ և նոր փորձ կբերի: Ակումբը գտնվում է Աշտարակ քաղաքում (Արագածոտնի մարզ), Երևանից ոչ շատ հեռու, մոտ 20-30 րոպե մեքենայով:

Հովիկ Հայրապետյանի ձիասպորտի կենտրոն

Հովիկ Հայրապետյանի ձիասպորտի կենտրոնը ևս հայտնի վայր է ձիավարության համար: Կենտրոնը բացվել է 2001 թվականին և գտնվում է Երևանի հարավում: Այստեղ անցկացվում են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի կողմից կազմակերպված բոլոր մրցումները: Կազմակերպվում են նաև մասնավոր և խմբակային դասընթացներ մեծահասակների և երեխաների համար։ Այստեղ աշխատում են միայն որակավորված մասնագետներ։

Կենտրոնում կա «Ժոկեյ» ռեստորան, որի ինտերիերը ստեղծվել է ձիասպորտին բնորոշ թեմաներից ելնելով: Ամեն ինչ պատրաստված է բնական փայտից; պատերը պատված են զարմանալի զարդերով, իսկ մենյուն առաջարկում է հայկական ամենահամեղ ուտեստները: Ուղղակի ռեստորանում գտնվելով ՝ կարող եք դիտել և վայելել ձիարշավներ և մարզումներ:

Ձիարշավներ Հայաստանում

Յելլ էքստրրիմ պարկ

Ամենախելացի կենդանիներից մեկի՝ ձիու ընկերությունը, կարելի է վայելել քաղաքից բավականին հեռու գտնվող Ենոքավան գյուղում։ Վարել ձի բնության գրկում, ուր քեզ շրջապատում է կանաչը, մի այլ հաճույք է։ Այնպես որ, եթե բնության սիրահար եք ու ուզում եք կտրվել առօրյայից, ապա հավաքեք կարևոր իրերը ու ճանապարհ ընկեք։

 

Armenia Discovery

blog_page.author_by

blog_page.suggested_heading

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
March 16, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

public.continue_reading
Հայոց թագուհիներ
April 15, 2021 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

public.continue_reading
Աշխարհի ամենահարուստ հայերը
December 21, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

public.continue_reading