Գինու և կոնյակի համտես Տավուշում

Tavush

Նկարագրություն

Հայաստանի ամենահին գինու գործարաններից մեկը՝ Իջևանի գինու գործարանը, հիմնադրվել է 1951 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ Աղստև գետի հովտում աճեցված խաղողի վերամշակման նպատակով։ 1996 թվականին գործարանը սեփականաշնորհվել է, իսկ 2005 թվականին ձեռքբերումից հետո՝ վերազինվել և արդիականացվել։
Այսօր այստեղ արտադրվում են գինի, կոնյակ, այդ թվում՝ հնեցված «Քինգ Աբգար» տեսականին, մրգային օղի, հյութեր և պահածոներ։ Արտադրանքը ներկայացված է «Ijevan Areni», «Mkhitar Gosh», «Sargon» և «Haghartsin» ապրանքանիշերով և արտահանվում է տարածաշրջանի տարբեր երկրներ։

Կատեգորիաներ

Food
Պլանավորել ուղևորություն