Այսպիսով, որոշեցիք գնալ Գյումրի, այո՞։ Գուցե Դուք լսե՞լ եք քաղաքի հարուստ պատմության և վառ մշակույթի մասին։ Իսկ գուցե նախ և առաջ ուզում եք ծանոթանալ հայտնի քաղաքի արվեստին կամ բնակիչների հումորի զգացողությանը։
Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գյումրին Շիրակի մարզի մարզկենտրոնն է և իր մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքը։ Հին ժամանակներում քաղաքն առևտրային խաչմերուկ է եղել տարբեր ժողովուրդների համար։ Այստեղ են ծնվել Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը և Ֆրունզիկը՝ Մհեր Մկրտչյանը։
![Մհեր Մկրտչյան Մհեր Մկրտչյան]()
Հայաստանում առաջին օպերային թատրոնը, որը հայտնի էր իր վարպետությամբ, բացվել է Գյումրիում։ Քաղաքի կենսուրախ պատմությունը մշտապես ուղեկցվել է երաժշտությամբ, արվեստով և զվարճանքով: Այնուամենայնիվ, անցեք փողոցներով և տեսեք 88-ի Սպիտակի երկրաշարժի թողած հետևանքները, և պարզեք, թե որքան հին պատմություն ունի Գյումրին:
Որտե՞ղ զբոսնել քաղաքում
Վարդանանց հրապարակ
![Վարդանանց հրապարակ Վարդանանց հրապարակ]()
Հասել եք Գյումրի, այո՞։ Պատրա՞ստ եք ուսումնասիրել քաղաքի խոր անկյունները և իմանալ, նրա խորհուրդներն ու հանելուկները։ Քայլել փողոցներով և զարմանա՞լ։ Դե՜, բոլոր ճանապարհները տանում են . . . քաղաքի կենտրոնական հրապարակ, այնպես չէ՞։ Գյումրիի հրապարակն անվանվել է հերոս Վարդան Մամիկոնյանի պատվին, ով Հայաստանի պատվավոր զորավար, նահատակ և հայկական եկեղեցու սուրբ էր:
Վարդանանց հրապարակի կենտրոնում է գտնվում Մամիկոնյանի հսկայական բրոնզե արձանը՝ ձիու վրա, սուրը և խաչը ձեռքին։ Հուշահամալիրում կան նաև չորս այլ մեծ արձաններ, որոնք պատկերում են Հովսեփ 1-ին հայոց կաթողիկոսին, Ղևոնդ Երեցին, Սահականույշ Մամիկոնյանին (նրա մորը) և Արշավիր 2-րդ Կամսարական իշխանին։
![Վարդանանց հրապարակի կենտրոնում է գտնվում Մամիկոնյանի հսկայական բրոնզե արձանը Վարդանանց հրապարակի կենտրոնում է գտնվում Մամիկոնյանի հսկայական բրոնզե արձանը]()
Գյումրիի քաղաքապետարանը գտնվում է քաղաքի արևելյան կողմում։ 19-րդ դարի երկու եկեղեցիները համարվում են քաղաքի հրապարակի հյուսիսային և հարավային հանգույցները։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ Անիի Մայր Տաճարի կատարյալ (և ավելի մեծ) կրկնօրինակը գտնվում է հրապարակի հարավային կողմում:
Սուրբ Աստվածածին տաճարը, որը հայտնի է նաև Յոթ Վերք անունով, գտնվում է հյուսիսային կողմում։ 1988-ի աղետալի երկրաշարժից հետո եկեղեցու երկու փոքր գմբեթներն ընկել են և այժմ ցուցադրված են եկեղեցու առջև:
«Կումայրի» պատմական տարածք
![«Կումայրի» պատմական տարածք «Կումայրի» պատմական տարածք]()
Հետաքրքի՞ր է՝ ինչ տեսք ուներ Գյումրին անցյալում։ Անմիջապես քաղաքի կենտրոնական մասի հարևանությամբ են գտնվում Գյումրիի ամենահին թաղամասերը։ Կումայրի պատմական թաղամասը 2008 թվականին ընդգրկվել է հուշարձանների համաշխարհային հիմնադրամի կազմում, սակայն այն ունի ավելի երկար պատմություն։
Տարածքը յուրահատուկ է իր պատմական ճարտարապետությամբ և 18-19-րդ դարերի սալահատակ փողոցներով, երբ Գյումրին հայտնի էր որպես Ալեքսանդրապոլ։
Հայկական կարմիր և սև տուֆե նեոդասական մեծ շենքերը տարածված են հսկայական բուլվարներում։ Ածուխի գորշ քարերով, էլեգանտ երկաթե զարդերով և հսկայական փայտե դռներով կառույցները ստեղծում են դարավոր իմաստության մթնոլորտ:
Ուղղաձիգ կամարները թեքվում են դռների ու պատուհանների շուրջ, իսկ տները կրում են հայկական խաչքարի նախշեր։
![«Կումայրի» պատմական տարածք «Կումայրի» պատմական տարածք]()
Քայլելով Կումայրիում՝ Ձեզ թվում է հայտնվել եք բոլորովին այլ դարաշրջանում։ Փողոցներում կարող եք տեսնել ձիակառքեր, կայսերական բեղեր և մրգի կրպակները: Հրապարակի այն հատվածում, որտեղ կարելի էր լսել դպրոցականների խաղի աղմուկը, այժմ գտնվում են շատրվանները, և լսելի է դրանց ձայնը։
Ի դեպ, այս շրջանը ամբողջ երկրի այն սակավաթիվ վայրերից մեկն է, որն առանձնանում է հայկական յուրահատուկ ճարտարապետությամբ։
Ի՞նչ տեսնել Գյումրիում
Կենտրոնական պուրակի «Փերիի անիվը»
![Գորկու պուրակ Գորկու պուրակ]()
Այս այգին, որ հայտնի է նաև Գորկու պուրակ անվամբ, քաղաքի կենտրոնական այգին է, որը գտնվում է հենց Վարդանանց հրապարակի վերևի կողմում: Այստեղ կան բազմաթիվ արձաններ, հուշարձաններ և փոքր մեկուսի անկյուններ, որտեղ Դուք կարող եք նստել։ Սա իդեալական վայր է զբոսանքի, պիկնիկի և պարզապես մարդկանց հետևելու համար։
Հավանաբար, պուրակի շողացող աստղը սովետական «Փերիի անիվ»-ն է։ Մի բուռ արևածաղկի սերմ կամ քաղցր բամբակ գնե՛ք և մի պահ հիշե՛ք Ձեր մանկությունը: Այնուամենայնիվ, այս այգու վառ աստղը, անշուշտ, խորհրդային դարաշրջանի Փերրիի անիվն է:
Ընդամենը 100 դրամով Դուք կարող եք բարձրանալ գագաթը և ներքևում տեսնել ողջ Գյումրին։ Վայելեք լեռնային հրաշալի դեկորացիան և հաշվեք քաղաքի բոլոր եկեղեցիները։ Թարմացեք մաքուր ու թարմ օդով և հեռվից հիացեք «Մայր Հայաստան»-ի արձանով:
«Մայր Հայաստան»
![«Մայր Հայաստան» «Մայր Հայաստան»]()
«Մայր Հայաստան»-ի արձանը գտնվում է քաղաքի արևմտյան մասում։ Թուրքական սահմանից մոտ 8 կմ (5 մղոն) հեռավորության վրա կանգնած է դեպի վեր խոյացող այս հպարտ հուշարձանը: Բրոնզից ձուլված այս արձանը մարմնավորում է հայ ժողովրդի անսասան ուժը։
Այն իր ձեռքում պահում է ցորենի ցողուններ, ինչը խորհրդանշում է բարեպաշտ երկրի քրիստոնեական հավատը։ Սակայն, երբ շարժվում եք դեպի Թուրքիա նայող կողմը, հանկարծ հայտնվում է չար վիշապը:
Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան
![Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան]()
Պատրա՞ստ եք տեղեկանալ այս քաղաքի փառահեղ պատմությանը: Տարածքը բնակեցվել է Ք․ա․ 5-րդ դարում։ Անպայման այցելեք Գյումրու քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան։ Պատրա՞ստ եք մարտահրավերների։ Դիտարկենք այն` անվանելով առաջին սեփականատերերի՝ Ձիթողցյանների անունով։
![Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան]()
Հայտնի առանձնատան վերածված թանգարանը կառուցվել է 1872 թվականին վաճառական և առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից։ Երեք եղբայրներն օգնեցին նրան քաղաքը (որ պետք է կոչվեր Ալեքսանդրապոլ) վերածել հզոր մշակութային և տնտեսական կենտրոնի։
Թանգարանում ներկայացված են փայտամշակման, դարբնագործության, թիթեղագործության, ժանյակավոր գործվածքի, ասեղնագործության, գլխարկների, կոշկեղենի և արծաթի ցուցադրություններ: Այստեղ ներկայացված են Գյումրու բոլոր ավանդական արհեստներն ու արվեստները, ինչը այն պարտադիր է դարձնում այցելության համար:
Դուք կարող եք գտնել հայկական հրաշալի ձեռագործ գորգերի ցուցադրման մի ամբողջ սրահ։ Թանգարանի փայտե իրերը նույնպես տպավորիչ են։
Որտե՞ղ ուտել Գյումրիում
Չերքեզի ձոր
![Չերքեզի ձոր Չերքեզի ձոր]()
Արդեն քաղցա՞ծ եք։ Հետաքրքրվա՞ծ եք համտեսելու Գյումրու ամենաթարմ սննդամթերքը, որ կարող եք ինքնուրույն ընտրել: Չերքեզի ձորում, որ հայտնի է նաև «Ձկան ձոր» անունով, Դուք կարող եք ընտրել իշխանի 4 տարբեր տեսակներից (նաև սիբիրյան թառափի հազվագյուտ մի տեսակ)։ Ինչ ձուկ բռնե՞լ։ Ի դեպ, Դուք կարող եք բռնել նրանց ինքներդ։
Ռեստորանում կա մի քանի թոնիր՝ հայկական ավանդական կավե վառարան, որն օգտագործվում է խրթխրթան լավաշ և հաց թխելու, ինչպես նաև անմիջապես ջրից հանած ձուկ պատրաստելու համար։ Չերքեզի ձորի բացօթյա տաղավարները և հիասքանչ կանաչապատ տարածքներն այն հիանալի ընտրություն են դարձնում ամառային և աշնանային եղանակներին:
Ձեզ կթվա՝ ճաշում եք անտառում՝ բաց երկնքի տակ, որտեղ լսելի է տարածքում հոսող ջրի քչքչոցը։ Մյուս կողմից փայտե սենյակները զարմացնում և ջերմություն ու հարմարավետություն են ապահովում ձմռանը։ Ընդարձակ ներքին սրահը զարդարված է հայկական հոյակապ գորգերով, չորացրած խոտաբույսերով և կավե բազմաթիվ կարասներով (հայկական պատմական տարաներ, որոնք օգտագործվում են սննդի և գինու պահպանման համար):
Պոլոզ Մուկուչ
![Պոլոզ Մուկուչ Պոլոզ Մուկուչ]()
Գյումրիի ամենասիրելի ռեստորանը՝ «Պոլոզ Մուկուչը», գտնվում է Կումայրի պատմական թաղամասում։ Գուցե Դուք լսել եք գյումրեցիների լեգենդար հումորի և լավ տրամադրության մասին։ Դե, Պոլոզ Մուկուչն էլ այս ավանդույթի նախահայրն էր: Նրա պատմությունները և կատակները մնացել են քաղաքի սրտում։ Այցելե՛ք «Պոլոզ Մուկուչ» և այստեղ կգտնեք համեղ խաշ և օղիներ, կամ հայտնի հայկական իշխան ձուկ։ .
Եվ չմոռանաք հարցնել Պոլոզ Մուկուչի կատակների մասին: Հենց ճանապարհի կենտրոնում է գտնվում Գյումրու հայտնի գարեջրի գործարանը։ 80-ականներին այստեղից դեպի «Պոլոզ Մուկուչ» էր գնում մի խողովակ, որով գարեջուր էին տեղափոխում։ Նույնիսկ այսօր, ռեստորանում եթե հարցնեք, Դուք դեռ կարող եք գտնել Գյումրու համեղ գարեջուրը:
Գեղեցիկ սև տուֆե գարեջրատունը գտնվում է Ջիվանու փողոցում: Զբոսաշրջիկներին առաջարկվում է գարեջրի համտես անցկացնել, ինչպես նաև գարեջուրը փորձել արտադրության տարբեր փուլերում։ Սա պարտադիր կանգառ է ուտելու կան գարեջրի ցանկացած սիրահարի համար։