Ջրաշուշանների լիճ և Դորբանտավանք

Ժամանա՜կն է բացահայտումների: Այս անգամ ուղևորվելու ենք չքնաղ Լոռի: ## Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 5 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ, ջուր, անձրևանոց, արևապաշտպան գլխարկ և ակնոց:

14 Հունիս, 28 Հունիս
Սկիզբ | Ավարտ: 08:00:00 | 20:00:00
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Խմբային
Խմբի չափը: 12

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ
  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով) Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Ջրաշուշանների լիճ

Մեր առաջին կանգառը լինելու է Ուրասար գյուղը, որտեղից քայլարշավով կհասնենք Ջրաշուշանների լիճ, ուր կարող ենք վայեյել զարմանահրաշ բնության գեղեցկությունը:

Կանգառ 2.Դորբանտավանք

Այնուհետև կայցելենք գողտրիկ Դորբանտավանք, որը վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի ու արժեքավոր հուշարձաններից է: