Սևանա լիճ, Սևանավանք, Հաղարծին, Գոշավանք, Հին Դիլիջան համալիր

Տևողություն 9-10 ժամ։ ## Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։ Ըստ խմբի ցանկության, կազմակերպվում է նավարկություն Սեւանա լճով։ Հաջորդիվ կտեսնենք 10-13-րդ դարերի վանքեր՝ Գոշավանք եւ Հաղարծին։

01 Օգոստոս, 01 Օգոստոս
Սկիզբ | Ավարտ:
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Անձնական
Խմբի չափը:

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Սևանա լիճ

Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ մեկ մեծ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սեւանա լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում՝ եւ' ակտիվ, եւ' պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սեւանը պատմական երեք հայկական լճերից միակն է, որը գտնվում է ՀՀ տարածքում։

Կանգառ 2.Սևանավանք

"Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։

Կանգառ 3.Հաղարծին

"Թեեւ, Հայաստանում ընդունված է շինարարության համար հիմնականում օգտագործել տուֆ կամ բազալտ տեսակի քարեր, Հաղարծնի վանքի համար օգտագործվել է երկու տեսակի՝ տրավերտին եւ բազալտ։ Սպիտակավուն քարից կառուցված այս վանքը դեռ 10-րդ դարից իր ուրույն տեղն է ունեցել հայոց մշակույթի, կրթության մեջ։ Շուրջ երեք դար է կառուցվել վանքը, տավուշյան անտառների գեղատեսիլ ձորակում՝ անտառի հենց սրտում։ Այստեղ է նաեւ ճարտարապետական գլուխգործոց համարվող վանքի սեղանատունը։

Կանգառ 4.Գոշավանք

"Միջնադարյան Հայաստանի ամենահայտնի հոգեւոր-կրթական կենտրոններից է Գոշավանքը, որն իր անունը ստացել է բազմատաղանդ հոգեւորական եւ գիտնական Մխիթար Գոշից։ Նրա կողմից ստեղծված օրենքների ժողովածուն համարվում է բացառիկ իր ժամանակի համար, եւ առ այսօր էր օգտագործվում է աշխարհի շատ օրենսդրություններում։ Հինգ եկեղեցիներից, երեք մատուռներից, գավթից, սեղանատնից բաղկացած վանական համալիրը անտարբեր չի թողնի ոչ մի հետաքրքրասեր զբոսաշրջիկի։ Վանքը գտնվում է համանուն Գոշ գյուղում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Պողոս վարպետի ձեռքին պատկանող 13-րդ դարի ասեղնագործ խաչքարը։

Կանգառ 5.Հին Դիլիջան համալիր

Տուրն ամփոփում է Հին Դիլիջան համալիրը։ Շարամբեյան փողոցում կարելի է տեսնել 19-րդ դարին բնորոշ տներ, փայտե պատշգամբներ։ Հենց այս փողոցն է համարվում Հին Դիլիջանի հավաքական տեսքը, որտեղ արտացոլված է հայտնի դիլիջանյան ճարտարապետական ոճը։