Պատմական հետքերով մեր տուրը կմեկնարկենք Արագածոտնի մարզից՝ այցելելով Թալինի Կաթողիկե եկեղեցի, ապա Դաշտադեմի ամրոց, որից հետո կուղևորվենք Շիրակի մարզ՝ տեսնելու Երերույքի տաճարը և մեր գլխավոր նպատակակետ Անիի ավերակները։ ## Անիի ավերակները տեսնելու համար կանցնենք ՀՀ պետական սահմանը՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերի ուղեկցությամբ, և չեզոք գոտուց կկարողանանք հիանալ «Հազար ու մի եկեղեցիների քաղաք»-ի համայնապատկերով։ ## Ամրագրելիս անհրաժեշտ է ուղարկել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական) և նույն փաստաթղթով ներկայանալ տուրին սահմանն անխոչընդոտ անցնելու համար:
Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք, որը ներկայումս գտնվում է հայ-թուրքական շփման գծի անմիջապես կողքին՝ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում, Հայաստանի Շիրակի մարզի Նորշեն և Անիավան գյուղերի դիմաց։ Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։
2026 Armenia Discovery. Բոլոր իրավունքները պաշտպանված են
Ստեղծված է՝ Munich Ventures