Խոր Վիրապ, Երևան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի, Հանրապետության հրապարակ

Տևողությունը 6-7 ժամ։ ## Խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ բանտարկվել է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը, իսկ հետո քաղաքային շրջագայությունը, որի ընթացքում կծանոթանաք մայրաքաղաքի պատմությանը, կանցնի գլխավոր փողոցները, կտեսնեն հիմնական շենքերը։

01 Օգոստոս, 01 Օգոստոս
Սկիզբ | Ավարտ:
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Անձնական
Խմբի չափը:

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Խոր Վիրապ

"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։

Կանգառ 2.Ծիծեռնակաբերդ

Զբոսայգու (այն ժամանակ Արաբկիրի քաղաքային այգի) կառուցումն սկսվել է 1930-ական թթ., իսկ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո վերանվանվել է Հաղթանակի զբոսայգի։ 1950 թ. նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի բացումը՝ Իոսիֆ Ստալինի հուշարձանով (բարձրությունը՝ 17 մ), որի պատճառով էլ երեւանցիները համալիրը, այգին եւ թաղամասն այսօր էլ անվանում են Մոնումենտ: Այգու վերակառուցման եւ հուշահամալիրի ստեղծման նախագծի հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: 1962 թ. Ստալինի արձանն ապամոնտաժվել է, իսկ տարիներ անց պատվանդանի վրա տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը (բարձրությունը՝ 22 մ)՝ որպես հայ կնոջ հավաքական կերպար։

Կանգառ 3.Հաղթանակի զբոսայգի

Կանգառ 4.Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսադր Թամանյանը քաղաքի 1924 թվականի գլխավոր հատակագծում: Այն կարեւորագույն քաղաքաշինական եւ տրանսպորտային հանգույց է, ինչպես նաեւ տարատեսակ միջոցառումների ու հավաքների վայր: Հրապարակում են գտնվում երգող շատրվանը, երկու թանգարաններ՝ Հայաստանի պատմության եւ Ազգային պատկերասրահը, կառավարության շենքերը, որոնք կառուցվել են 1920-1950 թվականներին, Հայաստանի փոստի կենտրոնական շենքը, Marriott հյուրանոցը: Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, որը 1971 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի: