Սանահին, Հաղպատ, Ախթալա, Արամյանցի դղյակ

Բնության գեղեցիկ տեսարաններով, ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգության մաս կազմող տեսարժան վայրերով հագեցած այս տուրը մեր զբոսաշրջիկների ամենասիրված ուղղություններից է՝ պարտադիր այցելելու վայրերից։

23 Մայիս, 04 Մայիս
Սկիզբ | Ավարտ: 07:30:00 | 21:00:00
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Խմբային
Խմբի չափը: 12

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ
  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով) Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Շշալցված ջուր Շշալցված ջուր

Չի ներառում

  • Արամյանցի դղյակի մուտքավճարը - 1000 AMD Արամյանցի դղյակի մուտքավճարը - 1000 AMD

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.ՍԱՆԱՀԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

10-րդ դարում հիմնադրված Սանահին վանական համալիրը համընկնում է Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի հետ։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Ամենափրկիչը, 966 թվականին է կառուցվել։ Վանքում կան 5 եկեղեցիներ, գրադարան, զանգակատուն, ակադեմիա եւ արքայական դամբարան։ Ի դեպ, այստեղ է գտնվում Հայաստանի ամենահին ակադեմիան։ Հաղբատի հետ միասին Սանահինը առաջիններից էր, որ ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային պաշտպանության տակ։

Կանգառ 2.ՀԱՂՊԱՏ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Հաղբատը մոտ է գտնվում Սանահինին, եւ իրենից ներկայացնում է հսկայական վանական համալիր՝ իր մեջ ներառող եկեղեցիներով, կրոնական ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Նշանը, կառուցվել է 976 թվականին։ Հաղբատում է գտնվել Հայաստանի ամենամեծ գրադարանը, որտեղ գրքերը պահելու հատուկ միջոց կար. դրանք դնում էին անցքերի մեջ, և նրանց հետ միասին բաց վիճակում գինի էին դնում, որպեսզի ձեռագրերը խոնավությունից չփչանան։ Հաղբատը դարեր շարունակ եղել է հայոց պատմության, մշակույթի եւ կրթության կարեւոր կենտրոն։

Կանգառ 3.ԱԽԹԱԼԱՅԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ախթալայի վանական համալիրի Սուրբ Մարիամ Աստվածածին անունով եկեղեցին ամենամեծն է տարածաշրջանում՝ սուրբ կույսի անունը կրող եկեղեցիների շրջանում։ Բացառիկ որմնանկարներով, յուրահատուկ ճարտարապետությամբ եւ քանդակներով այս վանքը դարեր ի վեր եղել է հոգեւոր կենտրոն թե' հայերի, թե' շատուշատ այլ ժողովուրդների համար։ Վանական համալիրի տարածքում են գտնվում սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ստորգետնյա բաղնիքը, արքայական պալատը եւ այլ շինություններ։ Պղնձի առատության պատճառով բնակավայրը ստացել է Ախթալա անունը, որի անունով էլ կոչվում է վանքը։ Ախթալան այն եզակի պատմամշակութային վայրերից է, որն ունի իր սեփական անձնագիրը՝ արձանագիր խաչքարի տեսքով, որում գրված է, որ վանքը հիմնադրել է Կյուրիկե արքայի դուստր Մարիամը։

Կանգառ 4.ԱՐԱՄՅԱՆՑԻ ԴՂՅԱԿ

Արամյանցի դղյակը Լոռու մարզի ամենաշքեղ և պատմական նշանակություն ունեցող կոթողներից է։ Կառուցված է շվեյցարական ճարտարապետական ոճով և համարվում է Հայաստանի ամենաքիչ պահպանված, բայց բացառիկ դղյակներից մեկը։ Այն ոչ միայն գեղեցիկ ամառանոց էր, այլև կարևոր պատմական իրադարձությունների վայր․ այստեղ է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության հռչակագիրը։