Հայաստան. Համի և պատմության ներդաշնակություն

Այս յոթօրյա ծրագիրը հրավիրում է բացահայտելու Հայաստանը պատմական հուշարձանների և տեղական ուտեստների ավանդույթների ներդաշնակ համադրությամբ։ Շրջագայության ընթացքում կազմակերպվում են ուղևորություններ դեպի երկրի նշանավոր վայրեր՝ սկսած մայրաքաղաքի կենտրոնական շուկաներից ու «Արարատ» կոնյակի գործարանից, մինչև բարձրադիր Ամբերդ ամրոցն ու Սևանա լիճը։ Ճանապարհորդության ընթացքում մշակութային շերտերը ներկայացվում են անմիջական մասնակցությամբ, որտեղ հյուրերը հնարավորություն ունեն տիրապետելու լավաշի թխման, ձկնատեսակների պատրաստման և բնական չրերի մշակման հմտություններին։ ## Շրջագայության հիմքում ընկած է «բնությունից՝ սեղանին» սկզբունքը, ինչը թույլ է տալիս ճաշակել հայկական մթերքի անարատ համը գյուղական տնտեսություններում, Արենիի գինեգործարանում և տեղական ճաշարաններում։ Պատմական Խոր Վիրապի, Նորավանքի և Գեղարդի վանական համալիրների այցելությունները զուգակցվում են տեղական գինիների ու ավանդական ուտեստների համտեսով՝ ստեղծելով Հայաստանի ամբողջական պատկերը։ Սա ուղևորություն է նրանց համար, ովքեր նախընտրում են բովանդակալից հանգիստը՝ համադրելով բնության գեղեցկությունը, դարավոր պատմությունն ու հայկական հյուրընկալության խոհարարական գաղտնիքները 🍷🥖⛰️

tours_page.availability 11 Փետրվար 2026 - 11 Փետրվար 2028
Սկիզբ | Ավարտ:
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 7 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Անձնական
Խմբի չափը: 12

Ներառում է

  • Նախաճաշ Նախաճաշ
  • Էքսկուրսավար Էքսկուրսավար
  • Շշալցված ջուր Շշալցված ջուր
  • Տրանսֆեր դեպի հյուրանոց և հետ Տրանսֆեր դեպի հյուրանոց և հետ
  • Մուտքի տոմսեր՝ ըստ ծրագրի Մուտքի տոմսեր՝ ըստ ծրագրի
  • Վարպետության դասեր և համտեսներ՝ ըստ ծրագրի Վարպետության դասեր և համտեսներ՝ ըստ ծրագրի
  • Տրանսֆեր դեպի օդանավակայան (ժամանում և մեկնում) Տրանսֆեր դեպի օդանավակայան (ժամանում և մեկնում)
  • Կեցություն (երկտեղանի համար՝ երկու առանձին կամ մեկ երկտեղանի մահճակալով) Կեցություն (երկտեղանի համար՝ երկու առանձին կամ մեկ երկտեղանի մահճակալով)

Չի ներառում

  • Ավիատոմսեր և վիզայի վճարներ Ավիատոմսեր և վիզայի վճարներ
  • Ճանապարհորդական ապահովագրություն Ճանապարհորդական ապահովագրություն
  • Մեկտեղանոց սենյակի համար լրացուցիչ վճար Մեկտեղանոց սենյակի համար լրացուցիչ վճար
  • Ճաշ և ընթրիք Ճաշ և ընթրիք
  • Ցանկացած լրացուցիչ վճար Ցանկացած լրացուցիչ վճար

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Ժամանում Երևան և ընթրիք

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Ձեզ կդիմավորի մեր ներկայացուցիչը և կուղեկցի Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոց։ Տեղավորվելուց և փոքր-ինչ հանգստանալուց հետո երեկոյան կսկսվի ավանդական հայկական ընթրիքը։ Ընթրիքի ընթացքում կհամտեսեք հայկական խոհանոցի ինքնատիպ ուտեստները՝ թոնրի լավաշ, սեզոնային կանաչիներով աղցաններ, տոլմա և խորովածի տարբեր տեսակներ (այդ թվում՝ բուսակերների համար նախատեսված)։ Ընթրիքը կուղեկցվի հայկական գինու կամ կոնյակի համտեսով։ Տեղական երաժշտությունն ու ազգային միջավայրը հնարավորություն կտան հենց առաջին օրվանից զգալու Երևանի ջերմությունն ու հյուրընկալությունը։

Օր 2

Կանգառ 1.Եաղաքային շրջայց Երևանում

Շրջայցը կսկսվի աշխարհի հնագույն բնակավայրերից մեկի՝ Երևանի պատմական ու մշակութային առանցքի բացահայտմամբ։ Սա հիանալի հնարավորություն է տեսնելու, թե ինչպես է դարավոր ժառանգությունը միահյուսվում ժամանակակից քաղաքային կյանքին։ Առաջին կանգառը Հանրապետության հրապարակն է՝ մայրաքաղաքի ճարտարապետական սիրտը, որտեղ վարդագույն տուֆից կերտված կառավարական շենքերն արտացոլում են հայկական ճարտարապետության ինքնատիպությունը։ Զբոսանքը կշարունակվի քաղաքի աշխույժ փողոցներով ու զբոսայգիներով՝ հասնելով մինչև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Այնուհետև կայցելեք «Կասկադ» համալիր. այս բացօթյա թանգարանը հայտնի է իր աստիճաններով և արդի արվեստի նմուշներով։ Համալիրի բարձունքից բացվում է Երևանի համայնապատկերը՝ սուրբ Արարատ լեռան տպավորիչ տեսարանով։

Կանգառ 2.ԳՈՒՄ շուկա

Քաղաքային շրջայցից հետո կայցելեք Երևանի կոլորիտային վայրերից մեկը՝ ԳՈՒՄ-ի շուկա։ Այս միջավայրում լավագույնս արտացոլվում է հայկական առօրյան ու կենցաղը։ Շրջելով թարմ մթերքով, չրերով, ընկուզեղենով ու հոտավետ համեմունքներով լի տաղավարներով՝ հնարավորություն կունենաք ոչ միայն համտեսել տեղական բարիքները, այլև անմիջականորեն շփվել տեղացիների հետ։ Այստեղ կարող եք ձեռք բերել բնական ուտեստներ և ավանդական քաղցրավենիք, որոնք պատրաստվում են հնագույն բաղադրատոմսերով։ Գիշերակացը՝ Երևանում։

Օր 3

Կանգառ 1.Գառնիի հեթանոսական տաճար

Շրջագայությունը կշարունակվի դեպի Կոտայքի մարզ։ Առաջին կանգառը Գառնիի տաճարն է՝ մ.թ. I դարի հեթանոսական հուշարձան, որը նվիրված է արևի աստված Միհրին։ Այն տարածաշրջանում պահպանված նախաքրիստոնեական շրջանի միակ սյունազարդ տաճարն է։ Հուշարձանը վեր է խոյանում Ազատ գետի կիրճի հարևանությամբ՝ բացելով տպավորիչ տեսարան դեպի Հայաստանի լեռնային բնապատկերները։ Այստեղ կծանոթանաք երկրի հնագույն պատմությանը և անտիկ շրջանի ճարտարապետությանը։

Կանգառ 2.Գեղարդի վանք

Հաջորդիվ կայցելեք Գեղարդի վանական համալիր, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ նմուշ է, որի մի մասը փորագրված է հսկայական ժայռերի մեջ։ Համալիրն առանձնանում է իր քարանձավային եկեղեցիներով, հնագույն խաչքարերով և սրահների ինքնատիպությամբ։ Գեղարդը Հայաստանի հոգևոր կարևորագույն կենտրոններից է, որտեղ դարավոր պատմությունն ու բնությունը ներդաշնակորեն միախառնված են։

Կանգառ 3.Լավաշի թխման վարպետաց դաս

Ճանաչողական շրջայցից հետո կմասնակցեք հայկական լավաշի պատրաստման վարպետաց դասին։ Լավաշը, որպես հայկական մշակույթի անբաժանելի մաս, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Փորձառու վարպետների ուղեկցությամբ կծանոթանաք թոնրում հացի թխման ավանդական եղանակին և կբացահայտեք դրա խորհրդաբանական նշանակությունը հայ ընտանիքի կենցաղում ու տոնական ծիսակարգերում։

Կանգառ 4.Ավանդական ճաշ և օրվա ամփոփում

Օրվա ծրագիրն կեզրափակվի ավանդական ճաշով, որի ընթացքում կմատուցվեն բացառապես թարմ և սեզոնային մթերքներից պատրաստված հայկական ուտեստներ։ Սա հիանալի հնարավորություն է վայելելու տեղական խոհանոցի իսկական համերն ու ամփոփելու մշակութային բացահայտումներով հագեցած օրը։

Օր 4

Կանգառ 1.Խոր Վիրապ

Օրվա առաջին կանգառը Խոր Վիրապի վանական համալիրն է՝ Հայաստանի կարևորագույն սրբավայրերից մեկը, որտեղից բացվում է Արարատ լեռան ամենատպավորիչ տեսարանը։ Վանքի պատմությունն անխզելիորեն կապված է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու հետ։ Ըստ ավանդության՝ հենց այստեղ է 13 տարի բանտարկված եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Այս վայրը ոչ միայն հոգևոր մեծ նշանակություն ունի, այլև հանդիսանում է Հայաստանի խորհրդանշական դարպասներից մեկը։

Կանգառ 2.Արենի. ավանդական ճաշ և գինու համտես «Մաթևոսյան ֆեմիլի» գինեգործարանում

Ճանապարհը կշարունակվի դեպի Հայաստանի գինեգործական կենտրոն՝ Արենի, որը հայտնի է իր դարավոր ավանդույթներով և բնիկ խաղողի տեսակներով։ Գյուղում նախատեսված ճաշից հետո կայցելեք «Մաթևոսյան» գինեգործարան։ Շրջայցի ընթացքում կծանոթանաք տեղական գինու ստացման հնարներին, կշրջեք արտադրամասերում և կմասնակցեք համտեսի։ Սա հիանալի հնարավորություն է բացահայտելու տարածաշրջանի գինեգործության հարուստ պատմությունը և ճաշակելու հայկական լավագույն գինիները։

Կանգառ 3.Նորավանք

Շրջայցի հաջորդ հանգրվանը XIII դարի Նորավանք վանական համալիրն է, որը վեր է խոյանում Ամաղուի նեղ կիրճի կարմիր ժայռերի համապատկերին: Վանքը հայտնի է իր նրբակերտ քարե քանդակներով և բացառիկ ճարտարապետական լուծումներով, որոնցից առանձնանում է երկհարկանի Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցին: Նորավանքը հայ միջնադարյան մշակույթի և բնության ներդաշնակության լավագույն օրինակներից է, որն իր պատմական արժեքով ու տեղադիրքով համարվում է Հայաստանի նշանավոր հուշարձաններից մեկը:

Օր 5

Կանգառ 1.Սևան — Սևանավանք

Ուղևորություն դեպի Սևանա լիճ, որն աշխարհի խոշորագույն բարձրադիր քաղցրահամ լճերից է և Հայաստանի բնության ամենանշանավոր հարստությունը։ Այստեղ կարող եք վայելել լեռնային մաքուր օդն ու լճի հայելանման համայնապատկերը: Այնուհետև կբարձրանաք Սևանա թերակղզի, որտեղ գտնվում է IX դարի Սևանավանքի վանական համալիրը: Պատմական այս հուշարձանը ոչ միայն ներկայացնում է միջնադարյան Հայաստանի հոգևոր ժառանգությունը, այլև հիանալի դիտակետ է, որտեղից բացվում է լճի և շրջակա լեռնաշղթաների անկրկնելի տեսարանը:

Կանգառ 2.Օրբելյանների քարավանատուն (Վարդենյաց լեռնանցք)

Ճանապարհորդությունը կշարունակվի Վարդենյաց լեռնանցքով, որը հայտնի է նաև պատմական Սելիմի անցում անվամբ։ Այստեղ կտեսնեք 14-րդ դարի եզակի հուշարձան՝ Օրբելյանների քարավանատունը (իջևանատունը)։ Այս կառույցը միջնադարյան Հայաստանի քաղաքացիական ճարտարապետության լավագույն նմուշներից է. այն ժամանակին ծառայել է որպես ապաստան և հանգստավայր Մետաքսի մեծ ճանապարհով անցնող առևտրականների ու քարավանների համար։ Լավ պահպանված այս հուշարձանը հնարավորություն է տալիս պատկերացնելու միջնադարյան առևտրային կյանքի և հյուրընկալության ավանդույթները։

Կանգառ 3.Միքայելյանների ընտանեկան ֆերմա

Այսօր կհյուրընկալվեք Միքայելյանների ընտանեկան ֆերմայում, որտեղ կբացահայտեք հայկական գյուղական կյանքի ժամանակակից շունչն ու ավանդական հյուրընկալությունը։ Այցի ընթացքում ոչ միայն կծանոթանաք ֆերմայի առօրյային, այլև հնարավորություն կունենաք տեսնելու բացառիկ տեխնոլոգիայով պատրաստվող և գինու կամ կոնյակի մեջ հնեցվող պանիրների տեսականին։ Սա անմիջական ու ջերմ փորձառություն է, որը թույլ կտա համտեսել տեղական անարատ բարիքներն ու հաղորդակից դառնալ հայկական պանրագործության ինքնատիպ ավանդույթներին։

Օր 6

Կանգառ 1.Ամբերդ ամրոց

Ճանապարհորդությունը կշարունակվի դեպի Հայաստանի ամենաբարձր գագաթի՝ Արագած լեռան լանջերը։ Օրվա առաջին հանգրվանը VII դարի պատմական գոհարներից մեկն է՝ Ամբերդ բերդաքաղաքը։ Այս վեհաշուք համալիրը ռազմավարական բացառիկ դիրք ունի. այն տեղակայված է ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա՝ երկու խորը կիրճերի միախառնման վայրում ստեղծված բնական թերակղզու վրա։ Դարեր շարունակ Ամբերդը եղել է երկրի կարևորագույն պաշտպանական հենակետերից մեկը և Պահլավունի իշխանների տոհմական նստավայրը։ Ամրոցի տարածքից բացվում է ցնցող համայնապատկեր, որտեղ լեռնային վայրի բնությունը միախառնվում է միջնադարյան հզոր պատերի լռությանը՝ այցելուներին տեղափոխելով Հայաստանի հերոսական անցյալ։

Կանգառ 2.Տեղերի վանք

Ուղևորությունը կշարունակվի դեպի XIII դարի Տեղերի վանական համալիր, որը հառնում է Արագածի բարձրադիր և հանդարտ լանջերից մեկի վրա: Այս հուշարձանը հայտնի է իր ներդաշնակ համաչափություններով և զուսպ, բայց տպավորիչ ճարտարապետությամբ: Տեղերի վանքն առանձնանում է իր յուրահատուկ գավիթով, որի տանիքին կառուցված են երկու փոքրիկ մատուռներ՝ բացառիկ երևույթ հայկական եկեղեցաշինության մեջ: Վանքի շուրջ տիրող խաղաղ մթնոլորտն ու շրջակա բնության ընդարձակ տեսարանները թույլ են տալիս լիարժեք հաղորդակից դառնալ միջնադարյան Հայաստանի հոգևոր ժառանգությանը և վայելել լեռնային անդորրը:

Կանգառ 3.Վարպետաց դաս «Չրերի տանը» և վերադարձ Երևան

Տեսարժան վայրերին ծանոթանալուց հետո կայցելեք «Չրերի տուն», որտեղ կմասնակցեք ավանդական չրերի պատրաստման վարպետաց դասին։ Այստեղ դուք կբացահայտեք մրգերի բնական չորացման և պահպանման հայկական հնամենի գաղտնիքները, սեփական ձեռքերով կփորձեք պատրաստման եղանակներն ու կծանոթանաք այս արևահամ բարիքների նշանակությանը մեր խոհանոցում և ավանդույթներում։ Վարպետաց դասի ավարտին կվերադառնաք Երևան՝ ամփոփելով մշակութային բացահայտումներով հագեցած և տպավորիչ այս օրը։

Օր 7

Կանգառ 1.Մեկնում

Departure