Կանգառ 1.Մայր Տաճար
"Ըստ ավանդության, գլխավոր եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր իջավ միածինը, Էջմիածինը։ Գրիգորի տեսիլքում Քրիստոսը ոսկե մուրճով ցույց է տալիս գլխավոր տաճարի տեղը։ 303 թվականին հիմնադրված այս եկեղեցուն վիճակված է դառնալ հայ ժողովրդի պատմության կարեւոր վկան, մասնակիցը։ Լինելով ամենակարեւոր կենտրոնը հայ եկեղեցու համաշխարհային ցանցի՝ Էջմիածնի Մայր տաճարն այժմ ներկայանում է մեծ տարածքով՝ ներառելով բազմաթիվ հին ու նոր եկեղեցիներ, աշխարհիկ կառույցներ, գրադարաններ, ճեմարան եւ այլն։"