Եռօրյա տուր դեպի Արևմտյան Հայաստան | Անի, Մուշ, Կարս, Վան

Միացի՜ր մեր երկար սպասված տուրին դեպի Արևմտյան Հայաստան, որը կտանի մեզ դեպի հայ ժողովրդի հոգևոր և պատմական ակունքները։ ## Միասին կբացահայտենք Անի, Մուշ, Կարս և Վան քաղաքները, որոնք լի են հայկական շնչով և հիշողությամբ։ Այս ճամփորդության ընթացքում ոչ միայն կտեսնենք մեր նախնիների թողած ժառանգությունը, այլև կկարողանանք ուսումնասիրել անցյալի մեր պատմական կորուստներն ու ձեռքբերումները: ## Կարևոր է իմանալ ## * Տուրի հաստատումից հետո մասնակիցները պետք է նախապես ուղարկեն անձնագրի պատճեն, նույն փաստաթղթի բնօրինակով ներկայանան տուրին (վավերականության ժամկետը պետք է լինի նվազագույնը 3 ամիս՝ մեկնարկի օրվանից հաշված): ## * Մասնակիցներն իրենց հետ նախապես պետք է ունենան USD, տարադրամի փոխանակումը կատարվում է միայն Կարսում: ## * Հյուրանոցներն ամրագրված են կենտրոնական փողոցներում, տուրերի ավարտից հետո մասնակիցները կունենան ազատ ժամանակ զբոսանքի համար (անվտանգ է): ## * Տուրերի ընթացքում հիմնական խմբից առանձնանալը չի թույլատրվում: ## * Մասնակիցներին արգելվում է ունենալ հայկական դրոշ տուրի ընթացքում սադրանքներից խուսափելու համար: ## * Անի քաղաքում մոմ վառել չի թույլատրվում, մասնակիցները կարող են մոմ վառել միայն Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցում: ## * Մասնակիցներին խորհուրդ է տրվում Անիում շրջայցի ժամանակ լինել երկար, փակ տաբատներով, բոլոր էքսկուրսիաների ընթացքում կրել հարմարավետ, փակ կոշիկներ, ունենալ՝ ## ✓ պաշտպանիչ գլխարկ, ## ✓ ակնոց, ## ✓ տաք հագուստ, ## ✓ անձրևանոց, ## ✓ արևապաշտպան քսուք, ## ✓ դեղատուփ, ## ✓ անձրևապաշտպան թիկնոց, ## ✓ լապտեր, ## ✓ փոխնորդ կոշիկներ և հագուստ: ## * Վանա լճում լողալ կարելի է (լավագունը սեզոնը՝ հունիս-սեպտեմբեր): ## * Մեքենայում ցանկալի նստատեղերը նախապես չեն ամրագրվում: ## * Տուրի արժեքում ընդգրկված նախաճաշերը «շվեդական սեղան» տարբերակով են, իսկ ճաշերն՝ ընտրովի ճաշացանկով:

19 Հունիս
Սկիզբ | Ավարտ: 02:00:00 | 00:00:00
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 3 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Խմբային
Խմբի չափը: 14

Ներառում է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով) Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Սնունդ (x2) Սնունդ (x2)
  • Շշալցված ջուր Շշալցված ջուր
  • Երկկողմանի ուղևորափոխադրում Երկկողմանի ուղևորափոխադրում
  • Գիշերակաց 2/3* հյուրանոցներում Գիշերակաց 2/3* հյուրանոցներում
  • Նավարկության վճար Նավարկության վճար
  • Վան բերդի մուտքավճարը Վան բերդի մուտքավճարը
  • Մուտքավճարները՝ Անի քաղաքի համար՝ 8 եվրո, Աղթամար կղզու համար՝ 12 եվրո: Մուտքավճարները՝ Անի քաղաքի համար՝ 8 եվրո, Աղթամար կղզու համար՝ 12 եվրո:

Չի ներառում

  • Վիզայի արժեքը՝ ՀՀ քաղաքացիների համար - 17 000 դրամ,  ԱՄՆ  քաղաքացիների համար - 110 USD։ Վիզայի արժեքը՝ ՀՀ քաղաքացիների համար - 17 000 դրամ, ԱՄՆ քաղաքացիների համար - 110 USD։
  • Ընթրիքները և 1-ին օրվա նախաճաշը: Ընթրիքները և 1-ին օրվա նախաճաշը:

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Արդահան | սահմանային անցակետ

Դեպի Ախալքալաք-Արդահան անցակետ կուղևորվենք Բավրայով։ Հայ վարորդի ուղեկցությամբ կհասնենք Ախալքալաք, որից հետո ուղևորությունը կշարունակենք քրդական մեքենայով՝ քուրդ վարորդի հետ։

Կանգառ 2.Ծովակն Հյուսիսո լիճ (Չըլդըր)

Ծովակ Հյուսիսո լիճը, որը հայտնի է իր քաղցրահամ ջրով, սահմանային անցակետից հետո մեր առաջին կանգառը կլինի Արևմտյան Հայաստանի տարածքում: Առավոտյան նախաճաշը կկազմակերպենք լճի շրջակայքում. խորհուրդ է տրվում նախօրոք նախաճաշի համար վերցնել անհրաժեշտ քանակությամբ սնունդ և ջուր։

Կանգառ 3.Անի

Մոտ 3 ժամ ոտքով շրջայցի ընթացքում կտեսնենք Անիի մայր տաճարը, Սուրբ Փրկիչ եկեղեցին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարը, Սուրբ Առաքելոց եկեղեցին, Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցին, Տիգրան Հոնենց եկեղեցին և Անիի պարիսպները:

Կանգառ 4.Կարս

Կարսում շրջայցի ժամանակ կտեսնենք Կարսի բերդը, Առաքելոց վանքը, Վարդանի կամուրջը, կլինենք այն վայրում, որտեղ նախկինում եղել է մեծանուն բանաստեղծ Չարենցի հայրական տունը (այժմ՝ ավերված), կուսումնասիրենք քաղաքի հին հայկական թաղամասը:

Կանգառ 5.Հովվի կամուրջ

Կամուրջը կառուցված է Արաքս և Մուրց գետերի միախառնման վայրում։ Այն գտնվում է Էրզրում-Մուշ ճանապարհի հարևանությամբ։ Ներկայումս չի գործում:

Կանգառ 6.Մուշ

Առաջին օրը կեզրափակենք Մուշ քաղաքում, որտեղ էլ կկազմակերպվի գիշերակացը:

Կանգառ 7.Մուշ

Առավոտյան նախաճաշից հետո կբացահայտենք Մուշ քաղաքի հայկական հետքերը, հեռվից կտեսնենք հին հայկական թաղամասը, Գևորգ Չաուշի գերեզմանը, Սբ. Մարինե ավերակ եկեղեցին:

Օր 2

Կանգառ 1.Սուլուխի կամուրջ

Մուշ-Խնուս ճանապարհին՝ Արածանի գետի վրա վեր խոյացող Սուլուխի կամուրջի մոտ է զոհվել հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի, ՀՅԴ անդամ Գևորգ Չաուշը:

Կանգառ 2.Աղթամար կղզի

Աղթամար կղզին բնակելի է եղել հնագույն ժամանակներից, իսկ նրա հյուսիսարևելյան հատվածում միչև այժմ պահպանված են կիկլոպյան պարսպապատի հետքեր։ Կղզու տարածքում է գտնվում նաև հայկական եզակի ճարտարապետական կոթողներից մեկը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին։

Կանգառ 3.Նավարկություն Վանա լճում

Լիճն առաջացել է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտահոսած լավաներով ջրի արգելափակաման արդյունքում։ Լճում կունենաք նավարկություն, այնուհետև կկազմակերպվի ճաշ, որի ընթացքում կհամտեսենք հայտնի Վանա տառեխ:

Կանգառ 4.Վան

Երկրորդ օրը կեզրափակենք Վան քաղաքում, որտեղ էլ կկազմակերպվի գիշերակացը:

Կանգառ 5.Վանի բերդ

Վանի բերդը հանդիասացել է Ք․ա․ 9-7-րդ դարում կառուցված ուրարտական թագավորության մայարաքաղաքի՝ Տուշպայի պաշտապանական ամրոցը։ Բերդ բարձրանալը ենթադրում է բարձունքի հաղթահարում (մոտ կես ժամ)։ Այստեղ կտեսնենք ուրարտական արքաների դամբարանը, ինչպես նաև Վանի հին քաղաքամեջը։

Կանգառ 6.Վանա կատուների բուծարան

Էնդեմիկ կատուներին կարելի է տեսնել ապակիներից այն կողմ, եթե ցանկություն կա սիրելու կամ կերակրելո, ապա պետք է սիմվոլիկ մուտքավճար տալ կամ կեր գնել տեղում կատուների համար և ներս մտնելու թուլտվություն ստանալ։

Օր 3

Կանգառ 1.Մհերի դուռ

Աշխարհի անարդարություններից դժգոհ այստեղ է հանգրվանել «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը։

Կանգառ 2.Թոնդրակ լեռ

Թոնդրակ լեռը հանդիսանալով գործող հրաբուխ կոնաձև և գոգավոր խառնարանով, յուրատիպ անջրպետ է հանդիասանում Արածանի, Եփրատ ու Արաքս գետերի համար։

Կանգառ 3.Բերկրիի ջրվեժ

Համանուն գետի վրա գտնվող Բերկրիի ջրվեժն ունի մոտ 15 մետր բարձրություն:

Կանգառ 4.Բայազետ

Մեր ճանապարհորդության ընթացքում կունենանք կարճ կանգառ Բայազետ քաղաքի ճանապարհին՝ Բիբլիական լեռան՝ Արարատի տեսարանով հիանալու համար:

Կանգառ 5.Արաքս գետ

Արաքս գետը հայկական լեռնաշխարհի միակ գետն է, որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով և միանալով Կուրին՝ թափվում Կասպից ծովը։ Գետի երկարությունը 1072 մետր է:

Կանգառ 6.Վերադարձ Երևան

Return to Yerevan