Կանգառ 1.Տառերի պուրակ
Տուրի վերջին կանգառը Տառերի պուրակն է։ Չէ որ, աշխարհում կան ոչ ավել, քան 70 այբուբեններ, որոնցից մեկը հայկականն է։ Ստեղծվելով 405 թվականին` շուրջ 1600 տարի հայոց տառերն ու հայ ժողովուրդը անբաժան են։ Լինելով սեփական գիր ունեցող ժողովուրդ, հայերն իրենց պատմության ընթացքում ստեղծել եւ տարածել են հազարավոր ձեռագրեր, գրքեր, մատյաններ։ Եւ ահա, 2005 թվականին նշելով գրերի ստեղծման 1600-ամյակը, կառուցվեց Տառերի պուրակը։ 38 տառերը քանդակների տեսքով, կանգնած են փոքրիկ դաշտի վրա, Արագած լեռան լանջին, իսկ տառերի ետեւում հայ ժողովրդի մշակույթի առավել հայտնի գործիչներն են՝ Մեսրոպ Մաշտոցն ու Գրիգոր Լուսավորիչը։