Կանգառ 1.Ախթալա
"Ախթալայի վանական համալիրի Սուրբ Մարիամ Աստվածածին անունով եկեղեցին ամենամեծն է տարածաշրջանում՝ սուրբ կույսի անունը կրող եկեղեցիների շրջանում։ Բացառիկ որմնանկարներով, յուրահատուկ ճարտարապետությամբ եւ քանդակներով այս վանքը դարեր ի վեր եղել է հոգեւոր կենտրոն թե' հայերի, թե' շատուշատ այլ ժողովուրդների համար։ Վանական համալիրի տարածքում են գտնվում սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ստորգետնյա բաղնիքը, արքայական պալատը եւ այլ շինություններ։ Պղնձի առատության պատճառով բնակավայրը ստացել է Ախթալա անունը, որի անունով էլ կոչվում է վանքը։ Ախթալան այն եզակի պատմամշակութային վայրերից է, որն ունի իր սեփական անձնագիրը՝ արձանագիր խաչքարի տեսքով, որում գրված է, որ վանքը հիմնադրել է Կյուրիկե արքայի դուստր Մարիամը։