«Էսթետիկ հաճույքների դեսպանատուն»
Սարմենի փողոց, 72, Երևան, 0001, Երևան
Այս հոյակապ երկհարկանի առանձնատունն առանձնանում է իր ընդարձակ այգով և բիլիարդի սենյակով։ Հաստատությունում գործում է երեք տարբեր ոճի բար. առաջին հարկի հանգիստ ու մթնոլորտային բարը, պատշգամբի (վերանդայի) գինու բարը և երկրորդ հարկի բարը, որտեղ մատուցվում է ալկոհոլային խմիչքների լայն տեսականի։ Միջոցառումների օրացույցը մշակութային և ժամանցային ծրագրերի հաջողված համադրություն է. այստեղ պարբերաբար անցկացվում են շախմատի մրցաշարեր, ճարտարապետական դասախոսություններ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղեր, ինչպես նաև պարային երեկոներ՝ տեղացի և հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ։ Ուտեստների մենյուն ներառում է մի քանի տեսակի տաք ուտեստներ, ապուրներ, մակարոնեղեն (պաստա), նախուտեստներ և սենդվիչներ (այդ թվում՝ բուսակերների համար)։ Իսկ կոկտեյլների քարտը դասական բաղադրատոմսերի նորովի մեկնաբանությունն է, որտեղ օգտագործվում են հայկական արտադրության ալկոհոլային ապրանքանիշեր և լավագույն տնական բաղադրիչները։