Վրանային հանգիստ Հայաստանում- Քեմփինգ

Վրանային հանգիստ Հայաստանում- Քեմփինգ

Թարմացված է Ապրիլ 21, 2026

Ես Հայաստանով շրջագայել եմ ավտոստոպով, ու պետք է ասեմ, որ այս երկիրը դրախտ է նման կերպ ճամփորդողների համար: Ոչ ոք ինձանից գումար չի վերցրել: Ես նաև տաքսիներով եմ այդպես երթևեկել, ու նորից անվճար: Երբեք երկար չեմ սպասել, սովորաբար մի քանի րոպե: Երկիրը շատ գեղեցիկ է, իսկ մարդիկ շատ բարեհամբյուր: Երբեմն նրանք ինձ հրավիրում էին ընթրիքի իրենց տուն: Անկասկած, շատ ավելի լավ կլինի, եթե տիրապետեք ռուսերենին: Մինչ այժմ ես ավտոստոպով ճանապարհորդել եմ 26 երկրով. Հայաստանը լավագույնն էր », - ասված է ավտոստոպով ճամփորդող երիտասարդի գրառումներում:

Այո, Հայաստանը դրախտ է վրանային հանգստի համար. մարդիկ հյուրընկալ են, առատաձեռն և դուք հեշտությամբ կարող եք մոռանալ, որ պետք է հավաքեիք Ձեր վրանը և հրավիրվեք երեկոյան ընթրիքի կամ գիշերակացի: 

Քեմփինգը Հայաստանում

Լեռներից բացի, Հայաստանը հարուստ է անտառներով և հովիտներով, գետերով և բնական աղբյուրներով, որոնք լավ պայմաններ են ճամբարների համար: Եթե ​​ցանկանում եք փոխել ձեր արձակուրդային ոճը, հրաժարվել ձանձրալի և նույնական հյուրանոցներից և գերադասում եք վայրի բնությունը, ապա իմացեք, որ այս երկիրն առաջարկում է լավագույնը Ձեզ համար։

Քեմփինգի վայրեր Հայաստանում

Սևանա լիճը ճամբարային հանգստի լավագույն վայրերից մեկն է: Մասնավոր լողափերը հիանալի պայմաններ ունեն հանգիստ գիշերվա համար: Բացի այդ, Հայաստանի կապույտ մարգարիտը, շրջապատված լեռներով և լեռնաշղթաներով, ունի չափազանց գեղեցիկ տեսարան: Բայց դուք միշտ պետք է զգոն լինեք, քանի որ այստեղ կլիման կտրուկ փոփոխվում է և երեկոյան ժամերին հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ նվազում:

Արշավների և ճամբարային հանգստի մեկ այլ հիանալի վայր է Եղեգնաձորը։ Այստեղ կարող եք հանգստանալ և վայելել Հայաստանի զարմանահրաշ բնությունը: Լեռների գեղեցիկ տեսարանները կդարձնեն ձեր հանգիստն աննկարագրելի գեղեցիկ և կհիշվեն հավերժ: Տեղի բնակչությունը շատ հյուրընկալ ու բարի է:

Լաստիվեր վիլիջ պարկը ճամբարականների համար հիանալի հնարավորություն է վայելելու հեքիաթային արձակուրդը: Լաստիվերի զարմանալի բնությունը, ջրվեժի հնչյունները, ծառերի վրա հետաքրքիր տնակները ձեր օրը կդարձնեն անմոռանալի: Տեղացիներն այս վայրն անվանում են Տավուշի թաքնված գանձ:

Այստեղ է գտնվում նաև Հայաստանում առաջին ու միակ էքստրիմ պարկը `”Յելլ էքստրիմը”: Այստեղ կա զիփլայն, ջիպ տուրի, ժայռամագլցման, ձիարշավի հնարավորություն և այլն։ 

Մի խոսքով, Հայաստանը քեմփինգի համար ապահով վայր է, պարզապես անհրաժեշտ է ընտրել ճիշտ տեղը ճիշտ ժամանակին:

 

Armenia Discovery
Ստեղծված է Սեպտեմբեր 12, 2017 / Թարմացված է Ապրիլ 21, 2026

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Հայաստանում ռաֆթինգ
Ապրիլ 21, 2026 Հայաստանում ռաֆթինգ

Նախ պարզենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Ռաֆթինգը վայրի գետերի հոսանքով իջնելն է հատուկ փչովի նավակներով։ Մեկ նավակում սովորաբար տեղավորվում է 4-ից 20 հոգի։ Հայաստանում սա համեմատաբար նոր ուղղություն է թե՛ որպես պրոֆեսիոնալ սպորտաձև, թե՛...

Շարունակել
Ձմեռային սպորտաձևերը Հայաստանում
Ապրիլ 21, 2026 Ձմեռային սպորտաձևերը Հայաստանում

Հայաստանն այն երկիրն է, որը գեղեցիկ ու հետաքրքիր է տարվա բոլոր եղանակներին։ Մարդկանց մի տեսակ կա, որ, ի զարմանս մյուսների, շատ սիրում է ձմեռը, այն էլ ձյունառատ։ Մեր երկիրն առաջարկում է հետաքրքիր տարբերակներ հենց ձմռան սիրահարների...

Շարունակել
Պարապլաներիզմը Հայաստանում-Թռիչք պարապլանով
Ապրիլ 21, 2026 Պարապլաներիզմը Հայաստանում-Թռիչք պարապլանով

Ասում են, որ թռչելու համար թևեր բնավ պետք չեն: Այո, պարապլանը տալիս է այդ հնարավորությունը՝ թռչել առանց թևերի:  Հստակ տվյալներ, թե որտեղ է հորինվել պարապլանը կամ ով է հորինել այս արկածային սպորտը, չկան։ Բայց ենթադրվում է,...

Շարունակել