Զբոսաշրջիկներից շատերը կարծում են, որ Հայաստանում կարելի է զբաղվել միայն պատմամշակութային շենքեր ու եկեղեցիներ այցելելով, կամ էլ հայկական խոհանոց համտեսելով:
Հազարամյակների պատմությունը չի խանգարում, որպեսզի Երևանը քայլի ժամանակին համընթաց: Այստեղ դուք կգտնեք ձեր շրջագայությունն անմոռանալի դարձնելու տարատեսակ հնարավորություններ։ Մեր վարդագույն քաղաքն առաջարկում է բազմաթիվ զվարճանքի կենտրոններ, որտեղ կարող եք հետաքրքիր ժամանակ անցկացնել:
Երևանի Բոուլինգ կենտրոնները
Play City
Play City-ն հիմնադրվել է Երևանում 2002 թվականին։ Նպատակն էր ստեղծել կենտրոն, որը կառաջարկեր ժամանցի և զվարճանքի բազմատեսակ ծառայություններ մեկ վայրում: Այսօր այն Երևանի լավագույն, նոր տեխնոլոգիաներով հագեցած ժամանցի կենտրոններից է։
«Play City»-ն ակտիվ հանգստի սիրահարներին առաջարկում է զվարճանքի մի շարք ծառայություններ, որոնք ներառում են կարտինգ, բոուլինգ, ավտոդրոմ, մինի գոլֆ և փեյնթբոլ։ Այստեղ կա նաև ռեստորան և բար-սրճարան, որտեղ կարել է անցկացնել ծնունդներ, խնջույքներ և կորպորատիվ միջոցառումներ, ինչպես նաև պարզապես ժամանակ անցկացնել ընկերների հետ:
Արենա Բոուլինգ
Երևանի մեկ այլ հայտնի զվարճանքի կենտրոն է Արենա բոուլինգի և բիլիարդի ակումբը: Այստեղ գործում է նաև սրճարան, որտեղ պատրաստում են իտալական TIFOSI պիցցա և այլ համեղ ուտեստներ:
Բոուլինգի ակումբում ձեր տրամադրության տակ կլինեն մարզիչներ, ովքեր կօգնեն ձեզ սովորել և խաղալ բոուլինգ:
Բիլիարդի ակումբը նույնպես սպասարկում է թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական խաղացողներին:
Dalma Garden Mall
Դալմա Գարդեն մոլը մեկ այլ հաճելի վայր է ձեր ընկերների հետ բոուլինգ խաղալու և ժամանակ անցկացնելու համար: Այստեղ սրահին կից գործում է նաև բար, որտեղից կարող եք օգտվել և հետևել խաղի ընթացքին։ Dalma Mall-ը գտնվում է Ծիծեռնակաբերդի մերձակայքում։ Այն առաջին մեծ տոնավաճառն է, որը բացվել է Երևանում 2012 թվականին: Այստեղ այցելելու համար մեկ ժամը հաստատ բավարար չի լինի:
Կինո Հայաստան
«Կինո Հայաստան»-ը ժամանցի կենտրոն է, որն առաջարկում է
ավտոդրոմ, խաղասրահ, բոուլինգ կենտրոն, սրճարան և կինոսրահներ։ Այցելեք և օգտվեք կենտրոնի տրամադրած զվարճանքներից։