Սասունցի Դավիթ

Սասունցի Դավիթ

May 14, 2020

Հայերը սիրում են լեգենդներ հյուսել։ Դարերի ընթացքում ստեղծվել են բազմաթիվ առասպելներ և լեգենդներ, որոնք հարստացրել են հայ գրականությունը։ Մեր ժողովրդի պատմությունը ճանաչել է բազմաթիվ տաղանդավոր պատմաբաններ, գրողներ և բանաստեղծներ, սակայն, գրողների հետ միասին, ժողովուրդն էլ է հյուսել լեգենդներ, որոնք տարածվել են բանավոր խոսքի միջոցով։

Հետագայում, որպեսզի ժամանակի ընթացքում մոռացության չմատնվեն, այդ լեգենդներից շատերը գրանցվել են տարբեր գրողների կողմից:

Հայկական ամենահայտնի լեգենդներից մեկը Սասունցի Դավթի պատմությունն է։ «Սասունցի Դավիթը»-ը հայ ժողովրդի ազգային էպոսն է՝ հիմնված բանահյուսության վրա։ 

«Սասունցի Դավիթ» էպոսի պատմությունը

Դյուցազնավեպը հայտնի է նաև որպես «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ խենթ, համարձակ, մոլեռանդ, խիզախ, խելահեղ եւ այլն:

Սասունցի Դավիթ էպոսի պատմությունը

Առաջին անգամ էպոսը գրի է առվել է 1873 թվականին՝ բանասեր-բանահավաք, ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանցի կողմից, և հրատարակվել է «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ 1889 թվականին Մանուկ Աբեղյանը գրի է առել էպոսի մեկ այլ տարբերակ, իսկ 1939 թվականին Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ, հրատարակել է 60 պատմությունից բաղկացած ժողովածու։ 

Սասունցի Դավթի պատմության կառուցվածքն ու գլխավոր հերոսները

Պատմությունը բաղկացած է չորս հիմնական մասից, որոնցից յուրաքանչյուրը պատմում է մի սերնդի մասին և կոչվում է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ 

  • Սանասարը և Բաղդասարը հայոց Գագիկ թագավորի դստեր Ծովինարի որդիներն են։ Տղաների ծնունդը կապված է խորհրդավոր ու գերբնական պատմության հետ։ 

Մի օր զբոսնելիս Ծովինարը ծարավում է, աղերսում է երկնքին և ժայռի միջից վճիտ աղյուր է բխում։ Ծովինարը երկու բուռ ջուր է խմում մոգական աղբյուրից և հղիանում: Ծնվում են զույգ տղաներ՝ էպոսի առաջին մասի հերոսները:

  • «Մեծ Մհեր»-ը էպոսի երկրորդ հատվածն է: Այս մասը հայտնի է նաև որպես «Առյուծաձև Մհեր» կամ «Առյուծ Մհեր», քանի որ այստեղ Մհերը սպանում է ժողովրդի համար պատուհաս դարձած առյուծին։ Մհերը Սանասարի որդին է և այս ճյուղի գլխավոր կերպարը։ 

Սասունցի Դավթի պատմության կառուցվածքն ու գլխավոր հերոսները

Ինչպես և նրա հայրը՝ Մհերն էլ հսկա էր: Նա կարող էր հեշտությամբ արմատախիլ անել հսկայական ծառերը և փետուրի նման վեր բարձրացնել: Մհերը պատրաստ էր իր ուժն ու զորությունն օգտագործել հայրենիքին օգնելու և խաղաղություն ապահովելու համար: Դրա ապացույցն էր նրա ճակատամարտը առյուծի հետ, որը նստել էր մարդկանց ճանապարհին դեպի ջրհորները և թույլ չէր տալիս անցնել: 

  • «Դավիթ»: Դավիթը Մհերի որդին է և էպոսի գլխավոր հերոսը: Նա հայտնի է նաև Թլոլ, Թլոր, Թլվատ, Թառլան մականուններով:

Դավիթն ունեցել է դժվար մանկություն, քանի որ մեծացել է առանց ծնողների և ապրել է Իսմիլ խանումի հետ, որը նախկինում իր հոր սիրեցյալն էր և իր ժողովրդի թշնամին է: Սակայն Դավիթը շատ արագ էր մեծանում:

Սասուն վերադառնալով՝ նա վերականգնում է իր հոր՝ Մհերի հիմնադրած եկեղեցին՝ Մարութա Սուրբ Աստվածածինը: Նա նաև ազատում է երկիրը արաբներից։ Շատ նշանակալից է Դավթի և Մըսրա Մելիքի հայտնի մենամարտը։

Դավիթը մահանում է, երբ վերադառնալով սիրուհու՝ Չմշկիկ-սուլթանի մոտ, սպանվում է իր հարազատ աղջկա արձակած նետից։

  • Փոքր Մհերը Դավթի որդին էր և կրում էր իր պապի՝ Առյուծ Մհերի անունը: 

Կյանքի վերջին տարում Դավիթը Սասունի ճանապարհին մարտի է բռնվում սեփական որդու՝ Մհերի հետ և անիծում նրան ասելով․ «անմահ լինես և անժառանգ»։ 

Սասունի Դավիթ էպոսի սիմվոլիզմը

Մենք տեսնում ենք, որ էպոսի մասերը հիմնված են սերունդների հաջորդականության վրա: Այդ իսկ պատճառով այդ մասերը կոչվում են ճյուղեր: Ընդհանուր առմամբ, էպոսը նման է ծառի, և յուրաքանչյուր մասը նրա ճյուղն է: Բացի ծառի հիմնական ճյուղերից՝ հերոսներից, կան նաև այլ ճյուղեր (կերպարներ), որոնք այնքան էլ ուժեղ չեն:

Օրինակ՝ Սանասարն ավելի մեծ քաջություն և ուժ ուներ, քան Բաղդասարը, այդ իսկ պատճառով պատմությունը պատմում է նրա սերնդի մասին: Սանասարն ուներ երեք որդի, բայց Առյուծ Մհերը ավելի կարևոր էր, քան մյուսները և այլն:

Սասունի Դավիթ էպոսի սիմվոլիզմը

Էպոսի առավել բնորոշ առանձնահատկությունը՝ կերպարների հերոսական անպարտելի ոգին է, որն այս դեպքում խորհրդանշում է հայերի քաջությունն ու հերոսությունը: Սասունի քաջերը, ի վերջո, վտարում են արաբներին հայկական հողից:

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը գրել է իր հայտնի «Սասունցի Դավիթ» բանաստեղծությունը՝ ներշնչված «Սասնա ծռեր» էպոսից: Նա նաև մշակել է էպոսի Դավթի ճյուղը։

Ներկայումս Սասունցի Դավթի արձանը գտնվում է Երևանում՝ հերոսի անունը կրող մետրոյի կայարանի հարևանությամբ:

Armenia Discovery

Article by Armenia Discovery

You may also be interested in

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
March 16, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Continue Reading
Հայոց թագուհիներ
April 15, 2021 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Continue Reading
Աշխարհի ամենահարուստ հայերը
December 21, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Continue Reading