Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Yerevan

Նկարագրություն

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1937 թվականին, իսկ 1938 թվականին ստացել է ռուս անվանի ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկու անունը։ Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն էր։
Թատրոնը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոց 7 հասցեում՝ Շառլ Ազնավուրի հրապարակի հարևանությամբ։ Այն կառուցվել է նախկինում այդ տարածքում գտնվող ռուսական եկեղեցու տեղում։ Թատրոնի խաղացանկը ներառում է ռուսերեն ներկայացումներ՝ հիմնականում ռուս դասական և ժամանակակից դրամատուրգիայի գործերով։ Այստեղ ռուսերենով բեմադրվում են նաև հայ հեղինակների ստեղծագործություններ։
Հենց այս թատրոնի բեմում է սկսել իր դերասանական կարիերան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Դահլիճը նախատեսված է մոտ 500 հանդիսատեսի համար։

Կատեգորիաներ

Cultural
Պլանավորել ուղևորություն