Շիրակ Արմավիր Արագածոտն Լոռի Կոտայք Արարատ Տավուշ Գեղարքունիք Վայոց Ձոր Սյունիք Երևան Արցախ

Մարզ

Մակերես ( կմ² ): -

Բնակչություն: -

Տեսարժան վայրեր Բյուրեղավան

Քաղաքներ

Բյուրեղավան քաղաքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Երևանից 16 կմ (10 մղոն) հյուսիս-արևելք: Ժամանակակից քաղաքի տարածքը եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գամառի կազմում։

Քաղաքը հիմնադրվել է 1945 թվականին, որպես ավան՝ մոտակա ապակու տարաների գործարանի աշխակիցների համար։ Սրա հետ է կապված նաև քաղաքի անվանումը․ բյուրեղ նշանակում է նաև ապակի։

Բյուրեղավանը կանգնած է Հրազդանի կիրճի ձախ կողմում՝ Կոտայքի սարահարթում ՝ ծովի մակարդակից 1.300 մ բարձրության վրա: Արևելքից այն շրջապատված է Գեղամա լեռներով և Հատիս լեռով:

Քաղաքը գտնվում է «Արզնի» առողջարանի հարևանությամբ, որը հայտնի է իր հանքային ջրերով: Ըստ լեգենդի, Շամիրամը բուժել է Արա Գեղեցկի վերքերը Արզնու անմահական ջրով: Այսպիսով, դուք կարող եք գալ այստեղ և՛ բուժման, և՛ հանգստի նպատակով: Բյուրեղավանի կլիման մեղմ է, ամառը՝ զով, ձմեռը՝ ոչ ցրտաշունչ։

Քաղաքում կա արվեստի դպրոց, գրադարան, մշակույթի տուն, ինչպես նաև գործում է «Բյուրեղ» կոչվող պարային համույթը:

Տեսարժան վայրեր

Պլանավորել ուղևորություն