Ոտքով շրջայց Երևան քաղաքում

Տևողություն 2-3 ժամ։ ## Շրջայց քաղաքով, որի ընթացքում կծանոթանաք մայրաքաղաքի պատմությանը, կանցնեք գլխավոր փողոցներով, կտեսնեք հիմնական շենքերը:

tours_page.availability 1 Օգոստոս 2025 - 1 Օգոստոս 2028
Սկիզբ | Ավարտ:
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Армения | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Անձնական
Խմբի չափը:

Ներառում է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով) Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Օպերայի և բալետի թատրոն

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը բացվել է 1933 թվականի հունվարի 20-ին՝ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ: Թատրոնի ինքնատիպ շենքը նախագծել է գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Շենքի նշանակությունը հայ խորհրդային ճարտարապետության համար շատ կարեւոր է եղել, քանի որ ազգային ճարտարապետության լավագույն ավանդույթներն են այստեղ կիրառված ներդաշնակության ու համաչափության մեջ՝ ստեղծելով նոր որակ եւ արդիական հնչեղություն: Համերգային դահլիճի դիմաց 1999 թվականին տեղադրվել է աշխարհահռչակ երգահան Արամ Խաչատրյանի հուշարձանը:

Կանգառ 2.Կասկադ

«Կասկադ համալիր» նախագիծը դեռեւս 1924 թվականից ընդգրկված էր խորհրդային Երևանի գլխավոր հատակագծի մեջ: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Կասկադի ստեղծումով ցանկանում էր միմյանց կապել Երևանի կենտրոնական և հյուսիսային հատվածները: Այս նախագիծը կյանքի կոչվեց հետագայում՝ 1970-ական թվականներին, Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի, իսկ ավելի ուշ՝ 2002 - 2009 թվականներին, ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից։

Կանգառ 3.Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսադր Թամանյանը քաղաքի 1924 թվականի գլխավոր հատակագծում: Այն կարեւորագույն քաղաքաշինական եւ տրանսպորտային հանգույց է, ինչպես նաեւ տարատեսակ միջոցառումների ու հավաքների վայր: Հրապարակում են գտնվում երգող շատրվանը, երկու թանգարաններ՝ Հայաստանի պատմության եւ Ազգային պատկերասրահը, կառավարության շենքերը, որոնք կառուցվել են 1920-1950 թվականներին, Հայաստանի փոստի կենտրոնական շենքը, Marriott հյուրանոցը: Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, որը 1971 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի: