Հայաստանի հարավը ներկայացնող տուրի շրջանակներում այցելում ենք Սյունիքի մարզ, որտեղ մեր զբոսաշրջային խումբն այցելում է Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի, Խնձորեսկ, Շաքիի ջրվեժ եւ Արենիի գինու գործարան։
Զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող այս տուրի էքսկուրսիոն ծրագրի ընթացքում մեր զբոսաշրջիկները ծանոթանում են շատ տարբեր, եւ միաժամանակ միմյանց փոխլրացնող տեսարժան վայրեր։
21 Մայիս, 01 Ապրիլ
Սկիզբ | Ավարտ:07:00:00 | 21:30:00
Լեզու:Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
Շշալցված ջուր
Չի ներառում
Սնունդ
Տաթևեր ճոպանուղի (միակողմանի տոմս) - 6500 դր
Տաթևեր ճոպանուղի (երկկողմանի տոմս) - 9000 դր
Տուրի ծրագիր
Օր 1
Կանգառ 1.ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ
Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաև մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։
Կանգառ 2.ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Հայաստանի մշակույթի, ճարտարապետության և պատմության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար Տաթևի վանք այցելությունը պարտադիրներից է։ 906 թվականին կառուցված սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին համարվում է ժամանակի լավագույն կառույցներից մեկը։ Հսկայական եկեղեցին կանգնած է կիրճի հենց եզրին, անդունդի պռնկին։ Հայերի ամենասիրելի վայրերից մեկը եղել է նաև համալսարան, մի քանի դար անց, նույնիսկ, ազատագրական շարժման կենտրոն։
Կանգառ 3.ԽՆՁՈՐԵՍԿ
Վայր, որտեղ դուք կտեսնեք ժայռերի կուտակում և դժվարությամբ կհավատաք, որ այդտեղ եղել են բնակելի թաղամասեր, իսկ Խնձորեսկի բնակչությունը հասնում էր 10-15 հազարի դեռ նախորդ դարի սկզբին։ Մարդիկ ժայռափոր տներում ապրում էին մինչև 1950-ական թվականները։ Լինելով պատմական նշանակության գյուղ` Խնձորեսկը հաճախ է հիշատակվում ազգային պայքարի էջերում: Այստեղ է նաև Մխիթար Սպարապետի գերեզմանը, որն ազատագրական շարժման ղեկավարներից էր 18-րդ դարում։ Քարանձավե գյուղի ամբողջականությունը լրացնում է կիրճի վրա կառուցված ճոճվող կամուրջը՝ մինչև 63 մետր բարձրությամբ և 160 մետր երկարությամբ։ Ի դեպ, անվանումը ևս կապված է կիրճի խորության հետ, որն ի սկզբանե եղել է Խորձորեսկում։
Կանգառ 4.ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ
Բնության աննկարագրելի տեսարանները եզրափակում է Շաքիի ջրվեժը։ 16 մետր բարձրությամբ ջրվեժը պատմում է մի գեղեցիկ լեգենդ, ըստ որի Շաքի անունով աղջիկը փրկվում է ջրվեժի ջրերի շնորհիվ։ Հայաստանի հարավում գտնվող այս բնության զարդը սիրելի վայր է թե' տեղացիների, թե' զբոսաշրջիկների համար։
2026 Armenia Discovery. Բոլոր իրավունքները պաշտպանված են