Կանգառ 1.Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի
Չորրորդ դարում հիմնադրված Ապարանի սբ. Խաչ եկեղեցին միակ կառույցն է մեզ հասած երբեմնի մեծ վանական համալիրից։ Բարեբախտաբար, կանգուն է գլխավոր Սուրբ Խաչ եկեղեցին, որի պատերը թվագրվում են 5-րդ դարով։ Հազարավոր տարիների ընթացքում եկեղեցին և իր տարածքը եղել են բազմաթիվ պատմական իրադարձությունների էպիկնետրոն։ Այստեղ ծավալվել են պատերազմներ, եղել են երկրաշարժներ և իհարկե լուսավոր ժամանակներ։ 1877 թվականին տաճարի ծածկը վերականգնվել է, իսկ 1959 թվականին՝ պահեստից կրկին վերածվել եկեղեցու։