Սևանա լիճ, Սևանավանք

Տևողություն 5-6 ժամ։ ## Սևանա լիճը Հայաստանում զբոսաշրջության հայտնի վայր է, որն առաջարկում է բնական գեղեցկության, պատմական վայրերի և հարմարավետ կացարանների համադրություն: Այցելուները կարող են վայելել հանգիստը լճի մոտ, ուսումնասիրել մոտակա վանքերը, ինչպիսին է Սևանավանքը և ճաշակել համեղ տեղական իշխանը

01 Օգոստոս, 01 Օգոստոս
Սկիզբ | Ավարտ:
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Անձնական
Խմբի չափը:

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Սևանա լիճ

"Առաջինն ուր կայցելենք Սեւանա լիճն է՝ Հայաստանի գեղեցկուհին։ Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ մեկ մեծ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սեւանա լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում՝ եւ' ակտիվ, եւ' պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սեւանը պատմական երեք հայկական լճերից միակն է, որը գտնվում է ՀՀ տարածքում։"

Կանգառ 2.Սևանավանք

"Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։"