Խոր Վիրապ, Սևան, Սևանավանք

Տևողություն 7-8 ժամ։ ## Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված։ "Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։

01 Օգոստոս, 01 Օգոստոս
Սկիզբ | Ավարտ:
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Անձնական
Խմբի չափը:

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Խոր Վիրապ

"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։

Կանգառ 2.Սևան

"Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։

Կանգառ 3.Սևանավանք