Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Արենի

Ճանաչողական այս տուրը հագեցած է բազմազանությամբ։ ## Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված, այնուհետեւ Նորավանքին՝ միջնադարյան գեղեցիկ վանական համալիր՝ շրջապատված կարմրավուն բարձր ժայռերով։ ## Էքսկուրսիայի երկրորդ մասում կայցելենք Ջերմուկի «Ջրահարսի վարսեր» ջրվեժ, հանքային ջրերի ըմպելասրահ, Երազանքերի կամար և ճոպանուղի։ ## Տուրը կեզրափակվի Արենիի գինու գործարանի հայկական անուշահամ գինիների համտեսով։

21 Մայիս, 30 Նոյեմբեր
Սկիզբ | Ավարտ: 08:00:00 | 20:00:00
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Армения | 1 Sayat-Nova Ave, Yerevan, Армения
Շրջագայության տեսակը: խմբային
Խմբի չափը: 12

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ
  • Գինու համտեսում Գինու համտեսում
  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով) Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Շշալցված ջուր Շշալցված ջուր

Չի ներառում

  • Սնունդ Սնունդ
  • Ջերմուկի ճոպանուղի - 2000 AMD Ջերմուկի ճոպանուղի - 2000 AMD

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.ԽՈՐ ՎԻՐԱՊ

Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը և հիանալ ողջ գեղեցկությամբ։

Կանգառ 2.ՆՈՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձր լեռներով և կառուցված լինելով հենց ժայռերից վերցված քարից՝ Նորավանքը ներդաշնակ լրացնում է տեղի բնապատկերը՝ մնալով յուրահատուկ իր տեսակի մեջ։

Կանգառ 3.Ջերմուկի ջրվեժ

Հասնելով Ջերմուկ, գնում ենք տեսնելու ջրվեժը։ 68-70 մետր բարձրությամբ «Ջրահարսի վարսեր» ջրվեժը պատմում է մեզ արգելված սիրո մասին լեգենդը, ըստ որի իր սիրեցյալին հանդիպելու համար իշխանն անիծում է իր դստերը, որը վերածվում է քարի, իսկ մազերը դեռ հոսում են ջրի տեսքով, ջրվեժն էլ ստանում է «Ջրահարսի վարսեր» անունը։

Կանգառ 4.Երազանքների Կամար

Ջրվեժից ոչ հեռու Երազանքների կամարն է։ Բնության այս գեղեցիկ հուշարձանն առաջացել է բնական ճանապարհով, եւ ստացել «Երազանքերի կամար» անունը։ Ասում են, որ եթե այս կամարի տակ կանգնես եւ երազանք պահես, այն անպայման կկատարվի։

Կանգառ 5.Ջերմուկի ճոպանուղի

Ճոպանուղին գործում է շուրջ 1 կմ երկարությամբ և բարձրանում է 2000 մետր բարձրության վրա՝ բացելով գեղեցիկ տեսարաններ դեպի քաղաքի բնությունը, լեռնային լանդշաֆտները և անտառները։ Ճոպանուղին հատկապես սիրված է զբոսաշրջիկների շրջանում՝ ինչպես ձմռանը՝ դահուկասահքի սիրահարների համար, այնպես էլ ամռանը՝ լեռնային մաքուր օդն ու տեսարանները վայելելու նպատակով։

Կանգառ 6.Արենի գինու գործարան

Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։