Խոր Վիրապ, Նորավանք, Արենի, Թռչունների քարանձավ

Ճանաչողական այս տուրը հագեցած է բազմազանությամբ։ ## Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված, այնուհետեւ Նորավանքին՝ միջնադարյան գեղեցիկ վանական համալիր՝ շրջապատված կարմրավուն բարձր ժայռերով։ Էքսկուրսիայի երկրորդ մասում կայցելենք Թռչունների քարանձավ։ Տուրը կեզրափակվի Արենիի գինու գործարանի հայկական անուշահամ գինիների համտեսով։

23 Մայիս, 01 Մայիս
Սկիզբ | Ավարտ: 09:00:00 | 17:00:00
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Խմբային
Խմբի չափը: 12

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ
  • Գինու համտեսում Գինու համտեսում
  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով) Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Շշալցված ջուր Շշալցված ջուր

Չի ներառում

  • Սնունդ Սնունդ
  • Թռչունների քարանձավ մուտքավճար - 1500 AMD Թռչունների քարանձավ մուտքավճար - 1500 AMD

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Խոր Վիրապ վանական համալիր

"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։"

Կանգառ 2.Նորավանք

"Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձր լեռներով եւ կառուցված լինելով հենց ժայռերից վերցված քարից՝ Նորավանքը ներդաշնակ լրացնում է տեղի բնապատկերը՝ մնալով յուրահատուկ իր տեսակի մեջ։"

Կանգառ 3.Թռչունների քարանձավ

Թռչունների քարանձավը (կամ Արենիի քարանձավը) Հայաստանում, որը գտնվում է Արենի գյուղի մոտ, կարևոր հնագիտական ​​վայր է, որտեղ նշանակալի հայտնագործություններ են արվել, այդ թվում՝ աշխարհում հայտնի գինու արտադրության ամենահին ապացույցները, որոնք թվագրվում են ավելի քան 6000 տարի: Քարանձավը պարունակում է նաև թռչունների մնացորդներ և բրոնզի դարաշրջանի արտեֆակտներ, ինչը ընդգծում է տարածաշրջանի վաղ զարգացումը գինեգործության և մշակույթի ոլորտում: Այն համարվում է Կովկասի գինեգործության և հնագույն քաղաքակրթությունների պատմությունը հասկանալու առանցքային վայր:

Կանգառ 4.Արենի գինու գործարան

Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։